Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սենատի հանձնաժողովն իր որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. «Հարկավոր չէ, որ օրենսդիր մարմինը պատմություն գրի։ Օրինագիծը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանն ու խոսքի ազատությանը»։
Սենատի հանձնաժողովի որոշման մեջ նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը բացասաբար է ազդելու թուրք–ֆրանսիական հարաբերությունների վրա։
«Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011թ. տեղի են ունենալու Սենատի ընտրությունները, ապա օրինագծի հնարավոր քննարկումը կհետաձգվի մինչև 2012թ.՝ նախագահական և Ազգային ժողովի ընտրություններից հետո»,– նշում է թուրքական լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, թուրք–ֆրանսիական բարեկամության խմբի նախագահ Յաշար Յաքըշը և Ժողովրդա–հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նամակներ էին ուղղել իրենց ֆրանսիացի գործընկերներին, որոնցում մասնավորապես ասվում էր. «Օրինագծի ընդունումն անդառնալի վնասներ է պատճառելու թուրք–ֆրանսիական հարաբերություններին։ Բացի այդ, ներկայացված օրինագիծը հակասում է խոսքի ազատությանը»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սոցիալիստական ընդդիմադիր կուսակցությունը պատրաստվում է մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատի օրակարգ բերել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Օրինագիծը 2006թ. ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից և մինչև օրս չի վավերացվել Սենատում: 2010թ. մայիսի 19-ին նման օրինագիծ էր ներկայացվել Կոմունիստական կուսակցության անդամ, Սենատի փոխխոսնակ Գայ Ֆիշերի կողմից: Իսկ 2010թ. հուլիսի 5-ին 30 սոցիալիստ սենատորներ ներկայացրեցին համանման ևս մեկ օրինագիծ: Այդպիսով, ֆրանսիական Սենատում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծերը երեքն են, և շատ հնարավոր է, որ ֆրանսիացի սենատորները 2011թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկեն այդ օրինագծերը։
Եթե օրինագիծն արժանանա ֆրանսիական Սենատի հավանությանը և ստորագրվի երկրի նախագահի կողմից, ապա Ֆրանսիայի տարածքում բոլոր նրանք, ովքեր կպնդեն, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով:
Թերթ.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ֆրանսիական Սենատի հանձնաժողովը «ոչ» է ասել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծին. թուրքական ԶԼՄ–ներ'
Publicar un comentario