300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Հայտնի ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը դիմել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման վերաբերյալ բաց նամակով:

Djan Ekyan
Նամակում մասնավորապես ասվում է. «Որպես ֆրանսահայ լրագրող, Հայոց ցեղասպանությունից տուժած և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից իմ հոր որդին, ես , ինչպես նաև այլ ֆրանսահայեր, որոնք «ինտեգրվել են ֆրանսիական հանրությանը», խիստ վրդովված եմ: Վրդովված են նաև Ազգային ժողովի ու Սենատի պատգամավորները՝ Wikileaks-ի միջոցով իմանալով, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, աջակցություն խոստանալով Ֆրանսիայի հայ համայնքին Հայոց ցեղասպանության ուրացման դեմ պայքարում, հրաժարվել է իր խոսքից: Ես մեջբերում եմ Ձեզ. «Ես լիովին կիսում եմ ձեր այն ցանկությունը, որ Ֆրանսիան պետք է դեմ հանդես գա ոճրագործությանը, բռնության քարոզչությանը: Եվ Ֆրանսիան պետք է դատապարտի հանցագործության ժխտումը: Դա պետք է որոշեն խորհրդարանականները: Զոհերի ու նրանց հարազատների հիշատակը վիրավորելու համար պետք է պատասխան տալ: Խոսքի ազատություն չի նշանակում պատմության վերանայման ազատություն կամ ակնհայտ պատմական փաստերի մերժում: Ես չեմ ընդունում այն, որ ֆրանսահայերը սպառնալիքի տակ կհայտնվեն, եթե ընդունվի այդ օրենքը»:

Դա գրված էր ապրիլի 24-ի Ձեր ուղերձում: Մի քանի շաբաթ անց, 2007թ. մայիսի 16-ին ձեր դեսպանորդ ու դիվանագիտական խորհրդական Ժան Դավիթ Շեվիտը, շտապեց հանգստացնել Թուրքիային Ձեր անունից:

Այդպիսով, մոտ 500 000 ֆրանսահայեր արդարացիորեն գտնում են, որ Դուք նրանց դավաճանել եք: Այդպիսով, օտարերկրյա կառավարությունը կարող է ազդել Ֆրանսիայի քաղաքականության վրա…Դա կարելի էր ակնկալել, քանի որ Սենատում Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղիսը 2011թ. ապրիլի 7-ին թույլ տվեց իրեն դիմել սենատորներին՝ Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենքի ընդունումից զերծ մնալու կոչով:

Հիշեցնեմ Ձեզ, որ միշտ հավասարակշռված Շառլ Ազնավուրը հայտարարեց, որ հայ համայնքը չի քվեարկի Ձեր օգտին, եթե օրենքը չընդունվի: Դա կնշանակի, որ Թուրքիայի ազդեցությունը հասավ այն գագաթնակետին, որը վնասում է պետական քաղաքականությանը:

Պարոն նախագահ, հավանաբար, Դուք կընթերցեք այս նամակը, եթե ժամանակ գտնեք: Ֆրանսահայերը մտադիր չեն կրկին անգամ զոհ դառնալ: Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի և Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքի քվեարկության շեմին Ֆրանսիայի հայ համայնքը կոչ է անում Ձեզ կատարել խոստումը»:

0 Response to 'Ֆրանսիայի հայ համայնքը նախագահ Սարկոզիին մեղադրում է դավաճանության մեջ'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն