Ցանկացած երկրում տիրող մթնոլորտը, մտածելակերպը ազդում է նաև արվեստի և գրականության վրա: Ցանկացած գրող վերարտադրում է իր ներսում և իր շուրջը տեղի ունեցածը: Հայոց ցեղասպանությանն անդրադարձել են նաև թուրք գրողներ: Առաջին անգամ 1956 թվականին է թուրք գրականության մեջ օգտագործվել «հայկական կոտորած» տերմինը: Դրանից հետո միայն թուրք գրողներից շատերը իրենց ստեղծագործություններում սկսեցին անդրադառնալ հայոց ցեղասպանությանը:
« Ուսումնասիրել եմ մի քանի տասնյակ թուրքական ստեղծագործություններ: Բոլոր գրքերն էլ ունեն փաստագրական հիմք: 2003 թվականից թուրք գրականության մեջ սկսեցին տպագրվել գրքեր,որոնց հիմնական հերոսները ցեղասպանությունից փրկված հայերն էին: Նրանք պատմում էին իրենց հուշերը ականատեսի աչքերով: Ցեղասպանությանն անդրադարձել են նաև քուրդ հեղինակներ: Եվ պատահական չէ, որ իմ ուսումնասիրությունների մեջ ընդգրկված են նաև քուրդ հեղինակների գրքեր»,- հավելեց հեղինակը:
Թուրք գրողներից ցեղասպանությանն անդրադարձել են Քեմալ Թահիրը, Օրհան Քեմալը, Յաշար Քեմալը և այլք: Գրքում օգտագործվել են 15 հեղինակների 20 գրքերի ուսումնասիրություններ: Գիրքը հայերեն տարբերակով է, բայց կթարգմանվի նաև անգլերեն:
Fuente: 1lur.com




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Հայոց ցեղասպանության մասին ևս մեկ գիրք է հրատարակվել…'
Publicar un comentario