Փաստորեն, հայ-շվեյցարական հարաբերությունները ջերմացել են այնքան, որ նախագահները ամիսը մեկ իրար են այցելում: Այդ ի՞նչ կարևոր գործեր կան, որ Սերժ Սարգսյանը Միշելին Կալմի-Ռեյի Երևան կատարած այցից մեկ ամիս անց այցելելու է Շվեյցարիա: Ի՞նչ են կողմերը կիսատ թողել Երևանում, որ այդքան շտապ շարունակելու կարիք է զգացվելու:
Ըստ երևույթին, Միշելին Կալմի-Ռեյը Երևանում Հայաստանի իշխանությանն ապրիլյան վարքագծի ցուցումներ է տվել, իսկ մայիսին էլ Շվեյցարիայում քննություն է ընդունելու կամ միանգամից գնահատական է նշանակելու: Սակայն չի բացառվում նաև, որ հայ-շվեյցարական «սիրավեպը» թելադրված է ֆինանսական խնդիրներով, որ շվեյցարական բանկերում առաջացել են Հայաստանի տարբեր պաշտոնյաների համար:
Երևի թե որևէ մեկի մոտ կասկած չկա, որ մեր պաշտոնյաները, և առաջին հերթին բարձրաստիճան պաշտոնյաները, ու նաև օլիգարխները հաշիվներ կունենան շվեյցարական բանկերում: Ըստ երևույթին, այդ հաշիվների հետ կապված խնդիրներ են ծագել, ինչն էլ ստիպում է Սերժ Սարգսյանին մեկ ամիս անց նորից հանդիպել Շվեյցարիայի իշխանության հետ և Երևանում ստացած ինչ-որ հարցերի պատասխան տալ:
Սակայն, միանգամայն հնարավոր է նաև, որ հայ-շվեյցարական սերտ փոխայցելությունները իրականում չունեն գլոբալ կամ խորը շարժառիթներ, այլ պարզապես եզրափակիչ փուլ է մտել Շվեյցարիայում օգտագործած ճոպանուղիները Հայաստան բերելու հարցը, ինչի մասին ամիսներ առաջ խոսել էր էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը:
Ճիշտ է, նա հիմա այլևս նախարար չէ, բայց նրա ինտելեկտն ու գիտելիքները շարունակում են ծառայել Հայաստանի իշխանությանը, կամ Հայաստանի իշխանությունը շարունակում է ծառայել նրա ինտելեկտին ու գիտելիքներին: Կարևոր չէ, կարևորը, որ շուտով Հայաստանը կստանա օգտագործած ճոպանուղիների առաջին խմբաքանակը, և եթե հանկարծ հաջողվի հայ-շվեյցարական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում համաձայնության գալ, որ օգտագործած ճոպանուղիները շվեյցարացիները մեզ են հանձնելու նրանց վրա նստած զբոսաշրջիկների հետ միասին, ապա կարելի է մեզ բոլորիս շնորհավորել Հայաստանի՝ տարածաշրջանային տուրիստական կենտրոն դառնալու կապակցությամբ:
Աղբյուրը` 1in.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ֆուտբոլ, բանկ, ճոպանուղի կամ ինչպես դառնալ կենտրոն'
Publicar un comentario