300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երկուշաբթի օրը այցելել է Ազատության հրապարակում մարտի 15-ից հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո տարածած հայտարարությամբ կոչ է արել «թույլատրել վրանի կամ հովանոցի տեղադրումը»:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց, որ Անրեասյանը նշել է, թե «բոլոր համապատասխան կոնվենցիաների ու իրավական դրույթների համապատասխան», ինքը` Հովհաննիսյանը, ունի «վրանի կամ մեծ հովանոցի իրավունք»:

«ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում եմ որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ: Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն` ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում», - ասված է նորանշանակ օմբուդսմենի` երկուշաբթի օրը տարածած հայտարարությունում:

Երկուշաբթի ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Ժառանգության» առաջնորդը նշել էր, թե այսօր նկատելի է, որ Հայ ազգային կոնգրեսի պահանջների և ձևակերպումների մեջ էական փոփոխություններ են տեղի ունեցել:

«Եղել է չափավորում, եղել է մեղմացում, եղել է մեկնում անցյալում ամբողջական պահանջատիրությունից, և սա կարելի է միգուցե բացատրել նաև ուղղակի թե միջնորդավորված կապերով հաղորդակցությամբ, և նաև միգուցե մարտավարության փոփոխմամբ` առ այն, որ ժամանակին ասվում էր` արտակարգ ընտրություններ գործող նախագահի հրաժարականից հետո, ուրիշներին դատաքննում էին այդ դրվագով, իսկ հիմա արդեն չկա այդ հրաժարականը», - նշեց Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող գործիչը:

Արձագանքելով իր հասցեին հնչող քննադատությանը, թե հացադուլ հայտարարելով` իշխանություններին ուղղված կոնկրետ պահանջ չի ներկայացնում, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինչպես «Ժառանգություն»-ը, այնպես էլ ինքը ասում են` այսօր անհրաժեշտ է իշխանության ամբողջական և արտահերթ փոփոխություն: Նրա խոսքերով` եթե սրանից ավելի քաղաքական պահանջ որևէ այլ գործիչ կարող է արտահայտել, ինքը ուրախ կլինի լսել նրա տեսակետը:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե ինչու կոնկրետ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես նման պահանջ չի դնում, մինչդեռ ժամանակին Կոնգրեսը քննադատում էր ընդդիմադիր այն ուժերին, որոնք չէին հայտարարում նախագահի հրաժարականի իրենց պահանջի մասին:

«Ժամանակին մեր ընդդիմադիր գործընկերները իրենց գործընկերներին դատում էին այն բանով, որ իրենք պահանջո՞ւմ են հրաժարական, թե՞ չէ: Ես կարծում եմ, որ «Ժառանգություն»-ը և ես` նաև այս համեստ քաղաքացիական ինքնազրկանքի ծոմով, ասում ենք, որ անհրաժեշտ է իշխանության ամբողջական և արտահերթ փոփոխություն և նորովի ձևավորում: Իսկ եթե դրա կողքը ուզում եք նաև դնել` համեմատելու համար, այլ ուժերի, այդ թվում նաև ՀԱԿ-ի (Հայ ազգային կոնգրեսի) վերջին պահանջները, հատկապես վերջին հանրահավաքի պահանջները, կարող ենք ասել, որ եթե պիտի չափենք ՀԱԿ-ի հին չափանիշով, թե ով չի պահանջում հրաժարական` ընդդիմություն չէ, արդեն դրանից կարելի է բխեցնել, որ ՀԱԿ-ը ընդդիմություն չէ», - ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը` միաժամանակ հավելելով. - «Ես տակավին նման կարծիք չունեմ»:

Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում ոստիկանների եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին` Հովհաննիսյանն ասաց, թե անգամ «ամենամանր խնդիրները որոշվում են Սերժ Սարգսյանի
նստավայրում»:

«Ազատության հրապարակի այդ օրվա (մարտի 17-ի) ապաշրջափակումը նույնպես նախահագահական որոշում էր, և դա նաև համաձայնեցված էր ՀԱԿ-ի ղեկավարի հետ», - պնդեց նա:

Մարտի 17-ի հանրահավաքի մասին խոսելով` Հովհաննիսյանը ասաց, թե այդ օրը «վճռորոշ» կարող էր լինել հայ ժողովրդի ապագայի, ազատության համար, բայց «շատ հարցեր մնացին անորոշ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը պատրաստ էր ելույթ ունենալ Ազատության հրապարակում, բայց, քանի որ հանրահավաքը հայտարարվել էր որպես ՀԱԿ-ի և ոչ թե համազգային հանրահավաք, էթիկան պահանջում էր, որ ինքը սպասեր հրավերի, բայց «նման հրավեր չեղավ»:

Մարտի 17-ի հանրահավաքում, հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն ելույթ ունենալու հնարավորություն չունեցավ, այլև ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չողջունեց իրեն:

«Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ՀԱԿ-ի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը այս կապակցությամբ հակադարձել էր, թե ինչո՞ւ էր «Ժառանգության» առաջնորդը հացադուլի նստել` առանց Կոնգրեսի հետ համաձայնեցնելու:

Արձագանքելով այս հայտարարությանը` Հովհաննիսյանը ասաց. - «Ես կարիք չունեմ` որպես քաղաքացի, որևէ մեկի հետ համաձայնեցնեմ իմ քայլերը»:



Աղբյուրը` azatutyun.am

0 Response to 'Օմբուդսմենը կոչ է անում թույլատրել Հովհաննիսյանին վրանի կամ հովանոցի տեղադրումը'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն