Դրանով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հիշեցվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումը, հաղորդում է Reporter.am-ը:
«Իմ ծնողների պատմությունը մեծ ազդեցություն է թողել ինձ վրա, ես պատմությունը տեսել եմ նրանց աչքերում»,-ասել է Էջինյանը: Նրա ընտանիքը Սիրիա է քշվել 1915թ-ին: Տասնինը տարեկան Էջինյանի աշխատանքներն այնուհետեւ ներկայացվել են Հալեպի ազգային թանգարանում: 1969թ-ին նա եկել է Երեւան, իսկ 1979թ-ին մեկնել է ԱՄՆ:
Նա Բոստոնում բազմաթիվ որմնանկարների հեղինակ է, Էջինյանի որմնանկարները կան հայկական 7 եկեղեցիներում: Նրա աշխատանքերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ հեղինավոր ցուցահանդեսներում:
Հայոց ցեղասպանության ճանաչման արշավի շրջանակում 1996թ-ից Էջինյանն ամեն տարի հուշատախտակներ է տեղադրում Մասաչուսեթսում` իր աշխատանքներում ճանաչման կոչ է անելով:
0 Response to 'Բոստոնում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով հուշատախտակներ են տեղադրվել'
Publicar un comentario