Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ինքը Էմմին: Նա հրաժարվել է բացահայտել կլիպի սյուժեի մանրամասները՝ նշելով, որ կլիպը նկարահանվում է Հայաստանում ու Գերմանիայում և ավարտին կհասցվի մեկ շաբաթում:
Էմմին հայտնել է նաև, որ առաջիկա օրերին նա կսկսի իր պրոմո-տուրը եվրոպական երկրներով, իսկ իր ելույթը Եվրատեսիլում նվիրում է իր հոր՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակին, որը վախճանվեց փետրվարին:
Ընդհանուր առմամբ «Եվրատեսիլ-2011» մրցույթին Դյուսելդորֆում կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Եվրատեսիլի մասնակից երկրները արդեն անց են կացրել ազգային ընտրությունները և որոշել են իրենց մասնակիցների անունները: Եվրոպայի հեռարձակողների միությունը արդեն ստացել է Եվրատեսիլի մասնակիցների բոլոր երգերը: 2010թ. Եվրատեսիլին մասնակցեց 39 երկիր:
Աղբյուրը` hayernaysor
0 Response to 'Արթուր Աբրահամը Boom-Boom երգի տեսահոլովակի գլխավոր հերոսն է, որը Էմմիի կատարմամբ կհնչի Եվրատեսիլում'
Publicar un comentario