Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպված ցույցին մասնակցում էին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, քաղաքական և հասարակական գործիչներ Պատրիկ Դևեջյանը, Բեռնար-Անրի Լևին, հայտնի իրավաբան Սերժ Կլարսֆելդը:
Ցույցի մասնակիցները ֆրանսիացի սենատորներից պահանջում էին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը,
2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, սակայն Սենատն արգելափակեց օրինագծի ընդունումը,հաղորդում է Nouvelles d'Arménie.
Ավելի վաղ WikiLeaks կայքը հրապարակել էր մի փաստաթուղթ, որում ասվում է, որ Նիկոլյա Սարկոզին Թուրքիային վստահեցրել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը «կթաղվի Սենատում», ինչն Ազնավուրի վրդովմունքն էր առաջ բերել:
Աղբյուրը` hayernaysor.am
0 Response to 'Փարիզում մոտ 3000 մարդ քրեական պատասխանատություն է պահանջել Հայոց ցեղասպանության ժխտման համար'
Publicar un comentario