Կրեմլի պալատում տեղի կունենա համերգ, որին մասնակցելու է հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Համերգը կայանալու է ապրիլի 29-ին` ՌԴ նախագահական նվագախմբի և Մոսկվայի Սրետենսկի մենաստանի երգչախմբի մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է mapmusic.ru:
Համերգի ժամանակ կհնչեն «Գլադիատոր», «Գիշերային պահակախումբ», «Հիսուսի վերջին չարչարանքները» հայտնի ֆիլմերի սաուդթրեքերը, որոնք կատարվել են Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Տոմազո Ալբինոնիի հայտնի ստեղծագործությունները, Deep Purple խմբի երգերից:
Համերգը ստացել է «Երեք լեգենդները Կրեմլում» անվանումը:
Ինչպես նշվում է կայքում, համերգի մասնակիցները այն նվիրում են 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության տարելիցին:
Աղբյուրը` 1in.am
0 Response to 'Կրեմլում Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ կանցկացվի համերգ` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին'
Publicar un comentario