300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

GLENDEL
Գլենդեյլում գործող Հայկական հիշատակի կենտրոնը մարտի սկզբին դատի է տվել ԱՄՆ-ի կենտրոնական բանկին (Federal Reserve)` տեղեկատվություն պահանջելով օսմանյան կառավարության կողմից 1915 թվականին հայերից ավարառված մեծ քանակությամբ ոսկու ձեռք բերման վերաբերյալ:

The California Courier թերթի վկայությամբ` հայցը ներկայացվել է Տեղեկատվության ազատության ակտի հիման վրա: Հայերից ավարառված ոսկին, որը ժամանակին արժեցել է 5 միլիոն թուրքական լիրա (22 միլիոն դոլար), այժմ հարյուր միլիոնավոր դոլարներ է գնահատվում:

ԱՄՆ-ի կենտրոնական բանկի ղեկավարությունը վերջերս հայտարարել է, որ բանկի տրամադրության տակ գտնված որեւէ հայկական ոսկու մասին արձանագրություններ չունի:

Այդուհանդերձ, The California Courier-ի հրատարակիչ Հարութ Սասունյանը ներկայացնում է ԱՄՆ-ի կենտրոնական բանկում հայկական ոսկու հայտնվելու հետևյալ սխեման.

Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում օսմանյան կառավարությունը ավարառել է սպանված կամ տեղահանված հայերի ոսկին ու այլ արժեքավոր ունեցվածքը, բռնագրավել նրանց բանկային հաշիվները և բանկերին ի պահ տրված արժեքները և մի շարք բարդ գործարքների միջոցով հասցրել դրանք գերմանական ու ավստրիական բանկեր: Ի վերջո, հայերի ոսկին հանգրվանել է Բեռլինի Reichsbank-ում:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո «Անտանտ» դաշինքի պետությունները փոխհատուցում են պահանջել Գերմանիայից եւ պատերազմում նրա դաշնակից Թուրքիայից, որոնք, ենթարկվելով այդ պահանջին, 1921 թվականին Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային են փոխանցել Reichsbank-ում պահվող հայկական ոսկին:

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան էլ, իրենց հերթին, այդ ոսկին J.P. Morgan բանկի Փարիզի մասնաճյուղի միջոցով վաճառել են ԱՄՆ-ին` փոխանակելով այն Միացյալ Նահանգների գանձապետարանի սերտիֆիկատների հետ:

The California Courier-ը ներկայացնում է նաև ժամանակին բրիտանացի և ամերիկացի քաղաքական գործիչների կողմից արված հայտարարություններ, որոնք, ըստ թերթի, հաստատում են հայերի ոսկու նախ` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի տրամադրության տակ, ապա ի վերջո` Միացյալ Նահանգների կենտրոնական բանկում հայտնվելու փաստը:



Արման Հովհաննիսյան
azatutyun.am

0 Response to 'Հայկական հիշատակի կենտրոնի պնդմամբ` 1915-ին հայերից թալանված ոսկին հայտնվել է ԱՄՆ-ի կենտրոնական բանկում'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն