Շրջելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծանոթանալով փաստա-վավերագրական նյութերին, Փարիզի քաղաքապետը թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում գրել է. «Խորը ակնածանքով հարգանքի տուրք եմ մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին և կոչ եմ անում դատապարտել ցեղասպանության ժխտողականությունը»:
«Երբ դեռևս սենատոր էի, պարտավորություն ստանձնեցի, որպեսզի Ֆրանսիայում օրենքով ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Այսօր պարտավորություն եմ ստանձնել, որպեսզի Ֆրանսիան ընդունի մի օրենք, որը պատժի հայերի ցեղասպանության ժխտողական ցանկացած դրսևորում: Արդեն 10 տարի է, ինչ Փարիզի քաղաքապետն եմ ու այդ ողջ ընթացքում, յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին խորհրդանշական մի միջոցառում ենք կազմակերպում, որով Փարիզն իր հարգանքի տուրքն է մատուցում ցեղասպանության զոհերին, հայ ժողովրդին:»,- նշել է Բերտրան Դելանոեն:
Քաղաքապետարանից հայտնում են, որ այդուհետ Փարիզի քաղաքապետը մասնակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության միջոցներով կահավորված Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի լինգոֆոնային դասարանի հանդիսավոր բացմանը:
Դասասենյակում տեղադրված է 20 սարքավորում: Ուսուցիչների և աշակերտների գնահատմամբ, նման դասասենյակի առկայությունը կնպաստի օտար լեզվի արդյունավետ ու հիմնավոր յուրացմանը:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպությունը Երևանի՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ երկլեզվյա դպրոցներին աջակցելու նպատակով համագործակցում են 2010 թ. մարտից: Ծրագիրը ներառել է նաև Երևանի թիվ 48 դպրոցը, որտեղ ևս գործում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջոցներով կառուցված լինգոֆոնային դասարան:
Այնուհետև Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն զբոսնել է Երևանում, մասնավորապես ծանոթացել Հյուսիսային պողոտայի քաղաքաշինական լուծումներին: «Երևանի քաղաքաշինական մոտեցումները լուրջ մշակութային ժառանգության մասին են խոսում և այստեղ էլ, ինչպես աշխարհի բոլոր քաղաքներում, հինը համադրվում է նորի հետ: Երևանի քաղաքաշինական լուծումների մեջ, իմ կարծիքով, բավականին շոշափելի է տրամաբանված մոտեցումների արդյունքը: Ընդհանրապես, քաղաքների բոլոր թաղամասերն` իրենց մտահղացման մեջ, պետք է լինեն խառը, և այդ առումով Երևանը ինձ շատ հետաքրքիր է թվում: Հուսով եմ Երևանի քաղաքապետի հետ կպայմանավորվենք փորձի փոխանակման փոխայցերի կազմակերպման շուրջ, ինչը երկուստեք կհարստացնի քաղաքաշինական մեր մոտեցումներն ու լուծումները: Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաք իր անձնական ինքնությունը պահպանելով պետք է կառուցի իր ապագան, ինչն, ըստ էության, ես այսօր արձանագրում եմ ձեր հինավուրձ, միևնույն ժամանակ ժամանակակից քաղաքում: Երևանում առկա է ազգային ինքնատիպության հիմքը:»,- իր տպավորություններով կիսվել է Փարիզի քաղաքապետը:
Թերթ.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Պարտավորություն եմ ստանձնել, որպեսզի Ֆրանսիան ընդունի Ցեղասպանության ժխտումը պատժող օրենք. Փարիզի քաղաքապետ'
Publicar un comentario