300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի թեմատիկ նիստերում արված առաջարկությունները և կատարված աշխատանքներն ամփոփվել են համաժողովի մասնակիցների կողմից ընդունված Հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է. «Երևան-20 սեպտեմբերի 2011թ. Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովը կայացավ անկախ Հայաստանի Հանրապետության 20-ամյակի տոնակատարության օրերին վերստին հաստատելով հայ ժողովրդի միասնական կամքը, վճռականությունն ու պատասխանատվությունը` հետևողականորեն նպաստելու Հայոց պետության զորացմանն ու առաջընթացին, Արցախի անկախ և անվտանգ գոյության ապահովմանը, հայապահպանությանը և հայ ինքնության ամրապնդմանը։

Մենք` համաժողովի մասնակիցներս,

• գիտակցելով, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները, իրենց հիմնախնդիրների առանձնահատկություններով հանդերձ, միավորված են ընդհանուր և գերագույն նպատակի շուրջ` Հայ ազգի պահպանումը, բարգավաճումն ու հզորացումը,

• կարևորելով համայն հայության հավաքական ամբողջականությունը և ուժը,

• քննարկելով Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության առջև ծառացած համազգային առաջնահերթություններն ու մարտահրավերները,

• նախանշելով դրանք միասնաբար լուծելու ուղիները, կառուցակարգերն ու միջոցները, արդյունավետ գործակցության հնարավորություններն ու հեռանկարները,

• նկատի ունենալով, որ հայ ժողովրդի հավաքական ամբողջության բոլոր մասերը շաղկապված են և մեր հիմնախնդիրների լուծումը պայմանավորված է համազգային ներդաշնակ ու միասնական գործակցությամբ՝ որդեգրելով գործելակերպի այնպիսի չափանիշներ ու սկզբունքներ, դրսևորելով կազմակերպվածության այնպիսի մակարդակ, ստեղծելով այնպիսի Հայկական աշխարհ, որը դառնալով ուժի և զորության աղբյուր` Հայաստանի, Սփյուռքի և Արցախի համար կապահովի առաջադիմություն և զարգացում,

• համոզված լինելով, որ յուրաքանչյուր ոք, անկախ քաղաքական հայացքներից, հասարակական դիրքից, կրթական մակարդակից իրեն համարում է հայ ժողովրդի զավակ, հայոց քաղաքակրթության և արժեքների կրող, պետք է նպաստի համազգային առաջնահերթությունների իրականացմանը.

Հռչակում ենք`

արդի ժամանակաշրջանում ներքոհիշյալ համազգային առաջնահերթությունները և հաստատում մեր վճռականությունը ազգային նպատակները հավաքական միասնությամբ, մարդկային ու նյութական ներուժի համախմբմամբ իրականացնելուն:

1. Հայաստանի Հանրապետության զորացում, անվտանգության ապահովում

Մենք հանձնառու ու միակամ ենք ազատ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության զորացմանը՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական հասարակարգի կերտման գործում մեր հավաքական նպաստը բերելուն։

Հայաստանը համայն հայության Հայրենիքն է.

Այն մարդկանց հայրենիքը, ովքեր հայի պատմական հիշողության ու ինքնության որակների կրողն են, ովքեր իրենց հայ են զգում՝ անկախ բնակության վայրից, քաղաքական կամ այլ հայացքներից, լեզվից, մշակույթից, սոցիալական կարգավիճակից։

Մենք վստահ ենք, որ մեր Հայրենիքը կհզորանա, կդառնա բոլոր հայերի երազանքների Հայաստանը` յուրաքանչյուր հայի ամենօրյա աշխատանքով, ընդհանրական նպատակների կենսագործմանն ուղղված հաստատակամությամբ, 10 մլն հայերի հնարամիտ ու ստեղծագործ մտքով, շինարար ու արարող բազկով, համախմբված, մեկ բռունցք դարձած Հայրենիքի համար և Հայրենիքի շուրջ` ստեղծելով մեկ հայկական ամբողջություն, որի բաբախուն սիրտը, ողնաշարը Հայաստանն է։

Այն հայության կենտրոնն է, առանցքն ու հենման կետը աշխարհում, որի զորացմանն ու առաջընթացին պետք է ծառայեն համայն հայության ուժն ու կարողությունները: Այն խարիսխն է համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործի:

Մեր նպատակը պետք է լինի այնպիսի Հայաստանի կառուցումը, այնպիսի ազգային պետության կերտումը, այնպիսի արդիական ու մրցունակ տնտեսություն և ժողովրդավարական, իրավական հասարակարգ ունենալը, որը կմիավորի համայն հայությանը՝ պահպանելով ու զարգացնելով հայկականը՝ օգտագործելով համամարդկային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները` հանուն մարդու արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման:

Մենք հավաստում ենք, որ վճռական ենք հետայսու ևս նոր մտահղացումներով, յուրաքանչյուրի կարողությունները, հնարավորությունները, մասնագիտական ունակությունները համախմբելով, երիտասարդների հայրենասիրական, ազգային զգացումները զարգացնելով` անմնացորդ նվիրվելու մեր Երկրի պետականակերտմանը, Հայաստանի անվտանգության, կայունության ու զարգացման ապահովմանը՝ համաշխարհայնացման և ազատականացման ներկա մարտահրավերների պայմաններում։

2. ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորում

Մեր նորագույն պատմության ամենապայծառ և հերոսական էջերից է Արցախի ազատագրումը, որը համազգային միասնության և վճռականության արդյունք է, ինչը թույլ չտվեց բռնի տեղահանել և ֆիզիկապես բնաջնջել Արցախի քաջակորով ժողովրդին։

Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը Արցախի ժողովրդի ճակատագրի առջև, կարևորում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը:

Մենք զորավիգ ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու, միջազգային նորմերին համապատասխան պետություն կառուցելու ջանքերին, սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու անսասան վճռականությանը և հայտնում ենք մեր պատրաստակամությունը ու պատասխանատվությունը սատարելու, վերջնական, արդարացի և համապարփակ լուծելու այս հիմնախնդիրները, ապահովելու, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումն ու անվտանգությունը։

Հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում այսուհետ ևս պայքարելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու համար:

3. Հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում և հետևանքների վերացում

Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը` առավել կազմակերպված և միահամուռ շարունակելու պայքարը Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում պետականորեն ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային համընդհանուր ճանաչման, դատապարտման, ժխտողականության կանխման և հետևանքների վերացման համար։

Հայոց ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ ուղղված ոճրագործություն է, որի ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է, այն չունի վաղեմության ժամկետ և ուղղված է ոչ միայն պատմական արդարության վերականգնմանը, հայրենազրկված, մշակույթ, ունեցվածք, կենսակերպ, նյութական և հոգևոր արժեքներ կորցրած հայության իրավունքների ճանաչմանը, այլև ուղղված է նաև ապագայում ցեղասպանությունների կանխարգելմանը, ժխտողականության և ցեղասպանության ուրացման բացառմանը, այս ուղղությամբ համաշխարհային արդարախոհ հանրության հանձնառության ավելացմանը։ Հանուն ողջ մարդկության` մենք պարտավոր ենք զերծ պահել Երկիր մոլորակը նման եղեռնագործությունից:

Մենք վերահաստատում ենք, որ Հայոց պետության, Սփյուռքի, հայրենազրկված հայության պայքարը` հանուն իր իրավունքների պաշտպանության ու արդարության վերականգնման, մեր ազգային գործակցության առանցքն ու պայքարի ուղենիշն է, հայ ժողովրդի բոլոր սերունդների պարտքը և նրա ապագա գոյության երաշխիքը։

4. Հայապահպանություն և պայքար ուծացման դեմ

Սփյուռքն իր գոյության առաջին օրերից նվիրվել է հայապահպանության՝ ազգային նկարագրի, ինքնության, մայրենի լեզվի, ավանդույթների, սովորույթների, մշակույթի, Հայրենիքի հանդեպ հավատքի շարունակական ապահովման և զարգացման ամենօրյա աշխատանքին։

Համաշխարհայնացման, ազատականացման, տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների փոխազդեցության պայմաններում հայկականության, հայադարձության, հայ արմատի պահպանումն ու ապահովումը ամենօրյա մաքառում է։

Սփյուռքի կրթական, մշակութային, հասարակական-քաղաքական, բարեգործական, կրոնական, կանանց, երիտասարդական, լրատվական և այլ կազմակերպությունների գործունեության օրակարգում մշտապես գտնվող այս խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին իր հանձնառությունն է բերում Հայաստանի Հանրապետությունը՝ պետականության գործիքների ողջ զինանոցով։ Հայկական պետականությունը հայության, Սփյուռքի գոյության միակ երաշխավորն ու պատվարն է։

Այդ ջանքերի կիզակետում հայ երիտասարդությունն է՝ որպես ազգային ինքնության շարունակականության ապահովման հիմնասյուն ու երաշխիք։

Մենք հավաքական ամբողջությամբ, համազգային ներդաշնակ և միասնական գործակցությամբ պետք է պայքարենք մեր հայրենակիցներին Սփյուռքում հայ պահելու, և հպարտ հայ լինելու համար։ Հայաստանի Հանրապետությունում հաստատված երկքաղաքացիության ինստիտուտի, հայրենադարձության շնորհիվ հաստատենք մեր լիարժեք ներկայությունը Հայրենիքում, դառնանք նրա լիիրավ տերն ու գործընթացների մասնակիցը։

5. Հայ եկեղեցու շուրջ համախմբում

Մենք կարևորում ենք հայ եկեղեցու դերակատարությունը հայ ժողովրդի պատմության մեջ: Հայ եկեղեցին Սփյուռքն ու Հայաստանը միավորող, բազում կամուրջներ ստեղծող, բոլոր հայերին միմյանց հետ շաղկապող, այն մեկ հայկական ամբողջություն դարձնող գլխավոր օղակներից մեկն է։

Այսօր ազգային հրամայական է եկեղեցու զորացումը, հիմնախնդիրների լուծման նոր և միասնական կառուցակարգերի մշակումը, քրիստոնեական քարոզչության և մարդասիրական դաստիարակության ապահովումը, սիրո, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության սերմանումը, հայ եկեղեցու շուրջ ազգի համախմբումը, բռնի այլակրոն դարձած հայերի հայադարձության ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:

6. Սույն Հայտարարությունը հիմք է ծառայում հայկական կառույցների, կազմակերպությունների համար (համաձայնությամբ) իրենց ապագա գործունեության ծրագրերը մշակելու, առաջնահերթությունները որոշելու և Հայաստանի հետ կապերն ու հարաբերությունները զարգացնելու համար:

Մենք միասին ենք կերտելու մեր պատմությունն ու ապագան` հանուն Հզոր ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ և ՍՓՅՈՒՌՔԻ»:


Թերթ.am

0 Response to 'Հայաստանը համայն հայության Հայրենիքն է. Սփյուռքահայության ներկայացուցիչները հայտարարություն են ընդունել'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն