Դժվար է ասել՝ Հայաստանից արտագաղթա՞ծ, թե՞ հենց բնիկ ռուսաստանցի հայեր: Բայց դա կարևոր էլ չէ ըստ էության: Կարևորն այն է, ընդ որում՝ ցավալիորեն կարևորը, որ մենք կարծես թե սկսում ենք վարժվել աշխարհի այս կամ այն երկրում հայկական հանցավոր խմբերի բացահայտման գործընթացին, ու մեր ականջները կարծես թե սովորում են այդպիսի լուրերին: Մեկ Ամերիկայում են հայկական հանցախումբ բացահայտում, մեկ բացահայտվում են Վրաստան անօրինական ճանապարհով հարստացված ուրան ներկրելու փորձ անող հայեր, մեկ հանցավոր հայկական խումբ է բացահայտվում Քուվեյթում:
Դժբախտաբար, համաշխարհային կյանքում հայությունը, Հայաստանը, հայերի հետ կապված անցուդարձը անկախության ձեռքբերումից հետո ոչ թե ձեռք բերեց, այսպես ասած, ստեղծագործական բնույթ, ստեղծագործական, արարման համբավ, այլ կամաց-կամաց մեր համբավը քրեականացվեց: Ու հիմա մենք աշխարհին հայտնի ենք դառնում ոչ թե պետականաշինության, տնտեսության, տեխնոլոգիաների, ժողովրդավարության հարցերում մեր զարմանալի և արագ ձեռքբերումներով, այլ միայն մեր Ցեղասպանությամբ և հանցագործություններով:
Մենք կա՛մ զոհ ենք աշխարհի աչքին, կա՛մ հանցագործ: Մենք արարող չենք, մինչդեռ երևի թե եզակի ազգեր կարող են լինել աշխարհում, որ ունենան հայերի, հայության ստեղծագործական պոտենցիալը: Պետությունը, պետականությունը պետք է դառնար այդ պոտենցիալի կարևորագույն գեներատորը, սակայն տեղի ունեցավ հակառակը, պետությունը չդարձավ մեր ազգային ստեղծարար աշխատանքի լաբորատորիա, չդարձավ մեր պոտենցիալի համախմբող կենտրոն:
Պետությունն անցավ մարդկանց ձեռքը, ովքեր այդ պոտենցիալը մսխում են կամ շահագործում հանուն իրենց անձնական հարստացման, հանուն իրենց անձնական ախորժակի բավարարման: Սա մի ցավալի իրողություն է, որի առաջ ենք մենք կանգնել այսօր, և մեծ է վտանգը, որ այս պրոցեսը շարունակվելու է, եթե մենք չկարողանանք այդ արատավոր երևույթներին հակադրել ստեղծագործական պոտենցիալը, այն դնելով մեր պետականության առանցքում՝ մեր պետական կյանքի անկյունաքար դարձնենք:
Այսօր աշխարհում կա հայի կերպարի, հայի համբավի շտապ վերարժևորման անհրաժեշտություն, ինչը պահանջում է հայության կենտրոնակայան Հայաստանի Հանրապետության անհապաղ արդիականացում: Սրանից պետք չէ, իհարկե, ողբերգություն սարքել, բայց պետք է դարձնել շատ լուրջ ուշադրություն, այլապես ողբերգությունը կարող է գալ դանդաղ, բայց լինել անշրջելի:
1in.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Որ խնդիրը չդառնա ողբերգություն'
Publicar un comentario