Մտավորականները այս ամսվա սկզբին վարչապետին և Ազգային ժողովի նախագահին հասցեագրված նամակում ասել էին, թե «արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական և ազգային աղետի»:
Հայաստանի գրողների միության անդամների և մտավորականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ կառավարությանը ևս մտահոգում է Ռուսաստանի «Համերկրացիներ» ծրագրով Հայաստանից Ռուսաստան մեկնելու գործընթացը:
Տիգրան Սարգսյանը ասաց, որ հանրապետության նախագահի հանձնարարականով այս հարցը քննարկվել Ռուսաստանի Ռոստով քաղաքում կայացած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում:
«Մենք մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում այդ ծրագիրը այդ ստանդարտներով չի կարելի իրականացնել, և այս խնդիրը դառնալու է միջպետական մակարդակով քննարկումների առարկա, արձանագրվել է մեր հանդիպման ժամանակ եւ մենք պետք է քաղաքական մակարդակում այս խնդիրը լուծենք», - ասաց վարչապետը:
Ազգային ժողովի նախագահին և վարչապետին հասցեագրված բաց նամակին միացած բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեջբերելով միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված հարցման արդյունքները, ասում էր, թե Հայաստանի բնակչության 40-44 տոկոսը իր ապագան Հայաստանում չի տեսնում:
«Իմ տպավորությամբ սա տագնապալից խնդիր է, վարչապետը արձագանքեց հարցին, բայց ես չգիտեմ կառավարությունում այդ տագնապը կա, թե ոչ», - ասաց Եղիազարյանը:
Վարչապետը մտավորականների հետ հանդիպման նշեց, որ իրենք ևս տագնապած են: Նրա խոսքով` կառավարության կողմից անցկացված ուսումնասիրությունները վկայում են, որ միգրացիայի շարժառիթում երկու հիմնական գործոն կա` առաջինը աշխատանքի բացակայությունն է, ինչի մասին շեշտել է կառավարության կողմից հարցվածների 40 տոկոսը:
«Հիմնական մասը դա բացատրում է աշխատատեղի բացակայությամբ, մասնավորապես, այնպիսի աշխատատեղի, որ նա կարողանա արժանավայել իր կյանքը կառուցի Հայաստանի Հանրապետությունում», - ասաց վարչապետը:
Երկրորդ գործոնը բավարար կենսամակարդ ունենալու համար միջոցների բացակայությունն է, որի մասին նշել է հարցվածների 32 տոկոսը: Սարգսյանի ներկայացմամբ` կա ևս մեկ գործոն` բարոյահոգեբանական գործոնը:
«Բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է երկրում, արժեքային համակարգով, որով մեր հասարակությունը այսօր առաջնորդվում է, և շատերը չեն համակերպվում այդ վիճակի հետ և որոնում են այլ հասարակություններ», - ասաց Տիգրան Սարգսյանը:
Հանդիպմանը ներկա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով նաև կապիտալի արտահոսքին, վարչապետին հարցրեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունն այս ուղղությամբ:
«Մարդիկ են գնում, որոնց հետ նաև կապիտալն է արտահոսում երկրից: Սա մեր նման երկրի համար ցավալի է, որովհետև տնտեսությունը զարգացնելու համար մենք կարիք ունենք ֆինանսական ռեսուրսների, միևնույն ժամանակ` ժամանակավորապես «ազատ» ֆինանսական ռեսուրսները երբեմն կամ հաճախ իրենց տեղը չունենալով, արտահոսում են», - ասաց Մանասերյանը:
Ի պատասխան, վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում` պարզելու իրավիճակը:
«Կենտրոնական բանկը այս գործառույթը իրականացնում է բավականին պրոֆեսիոնալ մակարդակով, և մենք պատկերացումներ ունենք, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում: Այդ տեսակետից ահագնացող երեւույթներ չունենք», - վստահեցրեց վարչապետը:
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Հայաստանը «քաղաքական մակարդակում» կլուծի «Համերկրացիներ» ծրագրի խնդիրը'
Publicar un comentario