ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնի թեկնածությունը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը առաջադրել է այս տարվա մայիսին: Սենատի կողմից հաստատվելու դեպքում Հեֆերնը դեսպանի պաշտոնում փոխարինելու է Մարի Յովանովիչին:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Սենատի հանձնաժողովի բոլոր անդամներին կոչ է արել մասնակցել լսումներին, որպեսզի ակնհայտ դառնա, թե որքանով է Հեֆերնը համապատասխանում այս կարեւոր դիվանագիտական պաշտոնին:
Ըստ գրասենյակի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, Համբարյանը հույս է հայտնել, որ սենատորները կօգտվեն լսումների ընձեռած հնարավորությունից և Հեֆերնից պարզաբանումներ կպահանջեն Կովկասյան տարածաշրջանին առնչվող արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ Օբամայի վարչակազմի դիրքորոշման մասին: Այդ հարցերի թվում Արամ Համբարյանն առանձնացրել է Հայոց ցեղասպանության հարցի ճշմարտացի և արդարացի լուծումը, ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորումը՝ հիմնված ժողովրդավարության ու ինքնորոշման սկզբունքների վրա, ինչպես նաև հայ - ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ հայկական հարցերի վերաբերյալ Ջոն Հեֆերնի դիրքորոշումը մինչ օրս «հստակ չէ»:
«Պարոն Հեֆերնի կեցվածքը հայկական հարցերի գծով հստակ չէ ներկայումս, հրապարակային խոսքեր ընդհանրապես չեն եղել հայկական հարցերի գծով, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ այդ կարևոր հարցումները տրվեն», - ասաց Չուլջյանը` հավելելով. - «Պետք է հստակեցնենք` արդյոք ո՞րն է իր կեցվածքը Հայոց ցեղասպանության հարցի գծով, ի՞նչ հարցումներ պիտի տա պարոն Հեֆերնը այդ առնչությամբ: Նույնպես` ղարաբաղյան հարցով. ի՞նչ է ակնկալում ղարաբաղյան ինքնորոշման հարցի գծով: Սրանք նյութեր են, որ պետք է արծարծվեն, և Հայ դատի հանձնախումբը և ընդհանրապես ամերիկահայ գաղութը պետք է հետապնդի դրանք, որպեսզի կարողանանք դրա հիման վրա ճշգրիտ որոշում տալ` պարոն Հեֆերնին մեր զորակցության համար»:
Ջոն Հեֆերնը արդեն շուրջ 30 տարի աշխատում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության բնագավառում: Դիվանագետը հիմնականում աշխատել է Արևելյան Ասիայի երկրներում՝ Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Մալազիայում ու Չինաստանում:
Ամերիկահայ ազդեցիկ մյուս լոբբիստական կազմակերպությունը՝ Ամերիկայի հայկական համագումարը ի սկզբանե վերապահումներ է հայտնել Հեֆերնի թեկնածության շուրջ, հայտարարելով, որ նա 90-ականներին աշխատել է կոնգրեսական Դագ Բերոյթերի գրասենյակում, ով Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում մշտապես ընդդիմացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայանալիք լսումներից հետո հաջորդ քայլը հանձնաժողովի անդամների կողմից Ջոն Հեֆերնի թեկնածության հաստատումն է, որից հետո հարցը վերջնական քննարկման է դրվելու Սենատի լիագումար նիստում, եթե արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը չարգելափակի այն:
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Սենատի հանձնաժողովը այսօր կքննարկի Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի հարցը'
Publicar un comentario