Զեկույցում եվրոպացի խորհրդարանականները մի շարք պահանջներ ու հորդորներ են ուղղում պաշտոնական Անկարային, ինչպես նաև մտահոգություն հայտնում Թուրքիայում մամուլի ազատության վիճակի և վերջին օրերին տեղի ունեցած լրագրողների ձերբակալությունների առնչությամբ։
Զեկույցում անդրադարձ կա նաև Թուրքիայում կանանց իրավունքներին, Սահմանադրական փոփոխություններին, ԶԼՄ–ներին, գրաքննությանը, ընտրական կարգին, բանակի և իշխանության միջև առկա հարաբերություններին առնչվող հարցերին, քրդական հարցին։
Բացի այդ, եվրախորհրդարանականները կոչ են անում Թուրքիային «անհապաղ իր զորքերը հանել Կիպրոսից՝ բանակցային գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը հեշտացնելու համար»։ Զեկույցում Անկարային կոչ է արվում նաև խուսափել կղզու հյուսիսային հատվածում թուրք քաղաքացիներ վերաբնակաեցնելու գործընթացից և ակտիվ կերպով աջակցել կողմերի միջև ընթացող բանակցային գործընթացին։
Թուրքական ԶԼՄ–ների տեղեկացմամբ՝ քվեարկությունից առաջ Եվրախորհրդարանի հույն պատգամավորներն առաջարկել են զեկույցում ներառել նաև Հայոց ցեղասպանության թեման, սակայն նրանց առաջարկը մերժվել է։
Թերթ.am
0 Response to 'Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ զեկույցում դարձյալ չընդգրկվեց Հայոց ցեղասպանության թեման'
Publicar un comentario