Այսօր Երևանում` Կառավարության նիստերի դահլիճում, մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ընդհանուր ժողովը: Ժողովի բացմանը Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը անդրադարձավ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը, որը նրա խոսքով` հստակ և փոփոխություն չի կրել:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Կազանի եռակողմ հանդիպման արդյունքներով է պայմանավորված Դաշնակցության հետագա անելիքը: Նա հայտարարեց, թե իրենք պայքար կսկսեն, եթե Սերժ Սարգսյանը ստորագրի մի փաստաթուղթ, որն անընդունելի կլինի. – «Պայքարի դուրս կգանք ավելի հուժկու, քան «ոչ»-ի պայքարն էր հայ-թուրքականի»:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մասնակցում էր ՀՅԴ ընդհանուր ժողովի բացմանը, անդրադառնալով կազանյան հանդիպմանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե որևէ արժեք չի կարող ունենալ մի փաստաթուղթ, որը առանց Ղարաբաղի մասնակցության տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է. - «Եթե Արցախը ներկա չէ, Հայաստանի Հանրապետության ընդունած ցանկացած որոշում, ստորագրած ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է»:
Իր ելույթում Հրանտ Մարգարյանը հարկ համարեց ընդգծել իշխանափոխության կարևորության հանգամանքը. - «Գործող իշխանությունները կոռուպցիային, տնտեսական անարդարություններին, արտոնյալ խավի սարձարձակություններին վերջ դնելու ո'չ անհրաժեշտ կամքն ունեն և ո'չ էլ ի վիճակի են դա անել: Անհրաժեշտ է համակարգային իշխանափոխություն»:
Միաժամանակ նա հայտարարեց, որ «հեղափոխական գործունեությունը մերժելի է». - «Երբ հեղափոխության իրական պատճառներ չկան, երբ ինքը կյանքը չի պարտադրում այն, հեղափոխական գործունեությունը միայն արկածախնդրություն է և ըստ ամենայնի մերժելի»:
Դաշնակցությունը պատրաստվում է ևս առնվազն երեք օր ժողովը շարունակել ոչ հրապարակային պայմաններում` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտիռեստ» համալիրում:
Նախատեսվում է, որ ժողովի ավարտին կհրապարակվի բանաձև ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ:
/Անուշ Մարտիրոսյան/
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ղարաբաղի հարցում անընդունելի զիջումների պայմաններում ՀՅԴ-ն պայքարի դուրս կգա'
Publicar un comentario