Բժիշկների տվյալներով՝ Գևորգյանի մահվան պատճառը եղել է թոքային անոթների թրոմբոզը։ Մայիսի կեսին 83-ամյա «Դոկտոր Մահը» հոսպիտալացվել էր երիկամների բորբոքմամբ։
Գևորգյանն ամերիկյան բանտում անցկացրել է 8 տարի։ Նրան ձերբակալել են միայն այն բանից հետո, երբ հեռուստատեսությունում է հայտնվել Գևորգյանի հաճախորդներից մեկի ինքնասպանության տեսագրությունը։ 2007թ. Դոկտոր Մահը դուրս եկավ բանտից և հայտարարեց, որ պատրատվում է քաղաքական գործչի կարիերա սկսել և հասնել էֆթանազիայի օրինականացմանը։
2008թ. Գևորգյանը մասնակցեց Կոնգրեսի ընտրություններին որպես անկախ թեկնածու։ «Դոկտոր Մահին» պաշտպանեց ընտրողների մոտ 3%-ը։ 2010թ. հեռուստաէկրան բարձրացավ «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմը՝ նվիրված «Դոկտոր Մահի» գործունեությանը։ Ֆիլմում Գևորգյանին մարմնավորում է Ալ Պաչինոն։
Թերթ.am
0 Response to 'Մահացել է Դոկտոր Մահը'
Publicar un comentario