300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Ովքե՞ր են երեխա տղա մարմնավաճառները և որտե՞ղ են իրենց ծառայությունները մատուցում
Ընդամենը վերջերս տեղեկացանք, որ Երևանի տղամարդ մարմնավաճառների մի մեծ խումբ իրենց հավաքատեղի են ընտրել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքը: Ամենասահմռկեցուցիչն այն է, որ արական մարմնավաճառների տարիքն սկսում է 10 տարեկանից: Ըստ որում` խմբում ընդգրկված երեխաները կոնկրետ այս այգում շահագործվում են տարբեր ուղղություններով. մի մասը առավոտյան ծաղիկներ, նկարներ է վաճառում, իսկ գիշերային ժամերին արդեն ուղղորդվում մարմնավաճառության:
Մեր «հետաքննությունն» սկսեցինք տարածքի տարեց առևտրականներից, ինչին ի պատասխան նրանք ասացին. «Դուք չե՞ք տեսնում, հիմա ամեն ինչ էլ կա, ամեն ինչ էլ տեսնում ենք: Դուք այս երկրից եք և պետք է որ լավ իմանաք այդ մասին: Բնական է, սաղս էլ լսում ենք խոսակցություններ, բայց ոչինչ չեմ կարող ասել, քանի որ աչքովս դեռ չեմ տեսել: Իրենք տեր ունեն ու այդքան միամիտ չեն, որ բացահայտ գործեն: Մենք էլ այնքան միամիտ չենք, որ այդ մասին բարձրաձայնենք, քանի որ նրանք իրենց գլխին լուրջ տեր ունեն»։ Մեր զրուցակիցը չցանկացավ ներկայանալ և սահմանափակվեց այսքանով: Նկատենք, որ տարածքի աշխատակիցները գրեթե նույն բանն էին ասում տարբեր ձևակերպումներով: Այսինքն` չէին հերքում, բայց նաև չէին բացում փակագծերը:

Մեզ, սակայն, հաջողվեց ճշտել, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում տվյալ խմբի մասնակիցները ընդամենը սահմանափակվում են ծանոթությամբ և ծառայության արժեքը համաձայնեցնելով: Համաձայնության գալուց հետո հրավիրում են ծանոթ տաքսի և առանձին-առանձին գնում այն վայրը, որտեղ հաճախորդին պետք է համապատասխան ծառայությունը մատուցվի: Ծառայության ինքնարժեքը, սակայն, շատ ցածր է` մոտավորապես 1000 դրամ, որից ավելին արդեն կախված է հաճախորդի առատաձեռնությունից: Ի դեպ, տաքսիների և օբյեկտի գումարի ծախսերը ևս հոգում է հաճախորդը: Տեղեկացնենք նաև, որ տվյալ տարածքի տղաների ծառայությունից հիմնականում օգտվում են տղամարդիկ, սակայն նրանք կանանց համար էլ են ծառայություն մատուցում: Այդ երեխաների և տղամարդկանց ծառայությունից, ըստ խոսակցությունների, հիմնականում օգտվում են տարեց կանայք` թոշակառուները: Հարց, իսկ որտեղի՞ց են հաճախորդները տեղեկանում այդ վայրի և ծառայության մասին, եթե ցերեկային ժամերին ոչ մի ՙազդանշան՚ չկա: Այս հարցի պատասխանը ևս ստացանք:

Պարզվում է` այդ վայրը ինչպես հարկն է գովազդվում է «Ֆայլաբազարում»: Այսինքն` այնտեղի տարեց տղամարդ մարմնավաճառները, ըստ պարագլուխների հետ ունեցած նախնական համաձայնության, իրենց հաճախորդների այն հատվածին, որոնց չեն կարողանում սպասարկել` ուղղորդում են այնտեղ: Իսկ ինչպե՞ս են այդ տղաները հայտնվում նման ցանցում: Պարզվում է` նրանք հիմնականում անօթևան և հատուկ դպրոցի երեխաներն են, որոնց կամ գտել են միջնորդավորված, կամ էլ մուրացկանության ընթացքում որոշ մարդիկ հարկադրել են մուրացկանությամբ զբաղվելու փոխարեն, զբաղվել այդ գործով: Իսկ այն երեխաները, որոնք ընդդիմացել են, ենթարկվել են բռնաբարության, ինչի մասին աղմուկ չբարձրացնելու դիմաց` նրանց ստիպել են անցնել մարմնավաճառության: Սկզբում նրանց ոգևորելու համար գումարներ են տվել, սակայն հետագայում դրանից էլ են զրկել: Իսկ ներկա պահին այդ երեխաներն իրենց այնքան նվաստացած ու ստորացված են զգում, որ նույնիսկ հնարավորության դեպքում չեն համարձակվի դուրս գալ այդ ցանցից` հասարակության առաջ ամոթահար լինելուց զերծ մնալու համար: Նշենք, որ տղաների շրջանում այսպիսիներին օգտագործվածներ կամ աքլորներ` ՙպիտուխներ՚ են անվանում:

Մենք մոտեցանք նաև տվյալ տարածքում վերահսկողություն իրականացնող ոստիկաններին` հետաքրքրվելու համար, թե հիմնավո՞ր են այդ կասկածները, սակայն նրանք պատասխանեցին, որ առաջին անգամ մեզանից են այդ մասին լսում: Ահազանգն իհարկե մեզ ևս կասկածելի կթվար, եթե մեր բարձրացրած հարցը «Լունապարկի» և ընդհանրապես ամբողջ այգու տարածքում իրարանցում չառաջացներ: Րոպեներ անց մենք հայտնվեցինք մի խումբ երիտասարդների վերահսկողության տակ, որոնք տարբեր կողմից մեզ հետևում էին` փաստորեն ՙուղեկցելով՚ մինչև աշխատավայր: Իսկ երբ նրանցից ոմանց տարբեր վայրերում հարցնում էինք` ի՞նչ խնդիր կա, պատասխանում էին, թե ցանկանում են ծանոթանալ: Իսկ վերջում մեկը, հավանաբար, իրենց հանդեպ կասկածը վերացնելու համար նշեց, թե մեզ անհանգստացնող տղաները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են:

Ինչևէ, քանի որ տարածքը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ, Կարեն Կարապետյանի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանից հետաքրքրվեցինք, թե քայլեր ձեռնարկելո՞ւ են այս կասկածներն ուսումնասիրելու և կանխարգելելու ուղղությամբ, ինչին ի պատասխան նշեց, որ այդ մասին պաշտոնապես ահազանգ չեն ստացել, բայց լրատվամիջոցներից ծանոթ է մտահոգությանը: Նրա խոսքերով, քաղաքապետարանն իրականացնում է այգու բարեկարգման, կանաչապատման աշխատանքները, հետևաբար նման խնդիրներով պետք է դիմել իրավապահ մարմիններին և հ/կ-ներին:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը մեզ հետ զրույցում ընդգծեց , որ նման ահազանգ չեն ստացել, բայց խոստացավ հետամուտ լինել: Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ևս խոստացավ հետամուտ լինել և վերահսկողությունը ուժեղացնել տվյալ տարածքում: ՙՍեռական շահագործումը լուրջ մեղադրանք է, պետք է ուսումնասիրենք՚,- ավելացրեց Աշոտ Ահարոնյանը: Սակայն պետք է խոստովանենք, որ նույնիսկ լուրջ փաստերի առկայության դեպքում այս կասկածները փաստերով ջրի երես դուրս չեն գա, եթե մեծ, ընդհուպ մինչև քաղաքական կամք չլինի, քանի որ նման գործերի հետևում պատահական մարդիկ չեն կանգնած: Հակառակ դեպքում հեքիաթ հիշեցնող այդ տարածքը գիշերային ժամերին վերածվում է անառակության որջի, այն էլ` եկեղեցու հարևանությամբ:

Հ.Գ. Մենք մեր հերթին այս խնդիրը կպահենք ուշադրության կենտրոնում և նոր մանրամասների բացահայտման դեպքում հավելյալ կտեղեկացնենք:
/Տաթև Մեսրոպյան/


in.am

0 Response to 'Ովքե՞ր են երեխա տղա մարմնավաճառները և որտե՞ղ են իրենց ծառայությունները մատուցում'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն