Թուրքագետ Արտակ Շաքարյանի գնահատմամբ` Թուրքիան ստացավ ավելի «բալանասավորված» և «դեպի Արեւմուտք ավելի շատ նայող» խորհրդարան: Իսկ այդպիսի խորհրդարանի պարագայում, ինչպես նշեց Շաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեծ հաշվով «ամեն ինչ բարեբախտաբար մնաց նույնը». - «Բարեբախտաբար` որովհետև բալանսավորված խորհրդարանը այն խորհրդարանն է, որը ամենից շատ մեզ ձեռնտու է»:
Բանակցությունների նպատակը, փորձագետի խոսքով, ինչ-ինչ օրինագծերի շրջանառումն ու անցկացումն է: Չի բացառվում նաև հայ-թուրքական արձանագրությունների հարցը:
«Կա կարծիք, որ էրդողանը հնարավոր է գնա մի հետաքրքիր քայլի` երկու արձանագրություններից ընդամենը մեկը վավերացնի, որը ավելի թույլ է, և հնարավոր է այսպես ասած` վաճառել Ադրբեջանի վրա: Խոսքը դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ արձանագրության մասին է», - նշեց Շաքարյանը:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, մինչդեռ, բացառում է հայ-թուրքական մերձեցման գործընթացի վերակենդանացման հեռանկարը:
«Այս խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան մտնում է մեկ այլ փուլ, էլի ընտրական փուլ, որի նպատակն է անցկացնել սահմանադրական փոփոխություններ: Եվ եթե նկատենք, իշխող կուսակցությունը, խորհրդարանական ընտրություններում չնայած հաղթանակ է տարել զգալի տոկոսով, սակայն չի ապահովել պատգամավորական քվեների այն քանակը, որը թույլ կտար իրեն միանձնյա կատարել և անցկացնել սահմանադրական փոփոխությունները», - ասաց նա` հավելելով, թե Էրդողանը ստիպված պետք է լինի սահմանադրական փոփոխությունների անցկացման համար բանակցությունների նստել այլ ուժերի հետ` պահանջվող 367 քվեն ապահովելու համար: - «Իսկ ինքը այս ընտրություններից հետո ունի 327 պատգամավոր»:
«Եվ ես կարծում եմ», - շարունակեց Մելքոնյանը, - «Թուրքիան, մտնելով մեկ այլ ընտրական փուլ, որը ի վերջո ավարտվելու է նախագահի ընտրություններով… Այս ամենի համատեքստում դժվար է ենթադրել, որ Թուրքիայի կողմից ակտիվ քայլեր կարվեն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»:
Փորձագետը, այդուհանդերձ, չբացառեց, որ աշխարհաքաղաքական բեկումնային նշանակություն ունեցող ինչ-որ անսպասելի իրադարձությունների արդյունքում արձանագրությունների վավերացման հարցը Թուրքիայում դարձյալ արդիական դառնա:
Հարցին, թե ինչ էին նշանակում այս ընտրությունների համաեվրոպական համատեքստում, Արտակ Շաքարյանը պատասխանեց. - «Եվրոպան ստացավ ավելի բալանսավորված, դեպի իսլամ չգնացող Թուրքիա, 35 քուրդ պատգամավորներով խորհրդարան ունեցող Թուրքիա: Եվրոպան ստացավ 74 կին պատգամավորներով խորհրդարան ունեցող Թուրքիա»:
Ռուբեն Մելքոնյանի կարծիքով ևս խորհրդարանի նման կազմը կարելի է դիտել որպես «քայլ դեպի Եվրոպա». - «Այսօրվա Թուրքիան որոշակի փոփոխությունների է ենթարկվել. զինվորականությունը չունի նախկին ուժը, իսկ հասարակությունը բավական ընկալել է իշխող կուսակցության մոդելը` չափավոր իսլամը: Այնպես որ, կարծում եմ, ժողովրդավարության տեսակետից այս ընտրությունները բավական նորմալ ընտրություններ են»:
Այդուհանդերձ, Մելքոնյանի խոսքերով, Թուրքիայի իշխող կուսակցության օրակարգում ավելի կարևոր տեղ է զբաղեցնում իսլամական Արևելքի հետ մերձեցմանը միտված քաղաքականությունը:
/Տիգրան Ավետիսյան/
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to 'Հայ փորձագետները մեկնաբանում են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները'
Publicar un comentario