Հայցվորների փաստաբանը` Լիզա Գրիգորյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցելով այս տեղեկությունը, պարզաբանեց` Եվրադատարանը գտել է, որ տարածքում թույլ է տրվել սեփականության իրավունքի խախտում և որոշել է պետության կողմից վճարվելիք փոխհատուցման չափը:
Լիզա Գրիգորյանը պնդում է, որ դատարանի առաջարկած փոխհատուցումը չնչին է` իրենք պահանջել էին մոտ 200 հազար եվրո` 133 հազարը բնակարանի դիմաց, մնացածը` որպես երկու դիմումատուների կրած բարոյական վնասի փոխհատուցում. - «Շատ վտանգավոր է դատարանի պատճառաբանությունը, թե քանի որ բնակարանը չկա` հնարավոր չէ կոնկրետ որոշել ինչ արժե, դրա համար որոշում է այդպես»:
Փաստաբանի մեկնաբանությամբ, սա նշանակում է, որ պետությունը կարող է ցանկացած անձի զրկել իր սեփականությունից, քանդել, որից հետո հնարավոր չի լինի այդ բնակարանի իրական գինը որոշել:
«Կստացվի, որ դատարանը ինչ-որ սիմվոլիկ գումար կորոշի, ինչպես որ այս գործով է արել», - դժգոհեց Բուզանդի 9 տան նախկին բնակիչների փաստաբանը:
Պետությունը 2004 թվականին իրացման գոտու բնակիչներին իրենց 26 քառակուսի մետր սեփականության դիմաց առաջարկել է 7 հազար դոլար գումար: Եվս 6 հազար դոլար պետությունը պատրաստ է եղել վճարել բնակարանը արագ ազատելու դիմաց` իբրև խրախուսում: Փաստաբանի պնդմամբ, այդ գումարով 2004 թվականին հնարավոր չի եղել բնակարան գնել, այդ իսկ պատճառով Բուզանդի փողոցի 9 տան բնակիչները հրաժարվել են վերցնել առաջարկվող գումարները:
/Աստղիկ Բեդևյան/
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to 'Եվրադատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության'
Publicar un comentario