Բրիտանացի գիտնականները հայտարարում են, որ բարձերը, ոչ միայն օրվա հաճելի ավարտն են կանխագուշակում, այլև հարմարավետ միջավայր են բազմաթիվ տիզերի, ալերգենների ու մանրէների համար։ Բարձերը կարող են նպաստել հիվանդությունների զարգացմանը։ Այդ մասին գրում է բրիտանական The Times-ը։
Գիտնականները պնդում են, որ բարձը 2 տարի օգտագործելուց հետո դրանում բազմանում են կենդանի ու մեռած տիզեր, բակտերիաներ։ Ընդ որում՝ նշվում է, որ սինթետիկ բարձերն ավելի կեղտոտ են, քան փետուրե բարձերը։
Փորձագետները նկատում են, որ սպիտակեցնող ու լավ մաքրող լվացող միջոցները չեն սպանում տիզերը, որոնցից ազատվել հնարավոր է միայն 60 աստիճանից ավելի բարձր լվացքի դեպքում։ Տիզերն ապրում են տաք, խոնավ միջավայրում, բայց չորանում ու սատկում են արևի ճառագայթների ազդեցության տակ։ Դա նշանակում է, որ անկողնային պարագաները արևի տակ դնելն ու օդափոխելը հին, բայց արդյունավետ միջոց է տիզերից ազատվելու համար։
Բարձ արտադրողների մեծ մասը խորհուրդ է տալիս բարձերը լվանալ գոնե 6 ամիսը մեկ։ Հետազոտության հեղինակներն իրենց հերթին խորհուրդ են տալիս դրանք լվանալ լվացքի մեքենայի մեջ։
Թերթ.am
0 Response to 'Բարձերը վտանգավոր են առողջության համար. կարծում են բրիտանացի գիտնականները'
Publicar un comentario