300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Արտահերթ ընտրությունները Հայաստանում անխուսափելի են, ԼՂ խնդրում զարգացումներն արագանում են
«Դովիլը Դեյտոնի ուրվականն է»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարությանը: Շահնազարյանն այն կարծիքին է, որ Ղարաբաղյան խնդրում զարգացումներն արագ տեմպերով են ընթանում, ինչը, ինչպես նաև երկրում առկա մյուս խնդիրները, իրենց ազդեցությունն են ունենալու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: Ըստ նրա՝ ԼՂ խնդիրը լրացուցիչ և ծանրակշիռ փաստարկ է, որն ամրապնդում է ՀԱԿ-ի առաջ քաշած արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը:

«Իշխանությունները հայտնվել են բարդագույն կացության մեջ, երբ նրանք ստիպված են գնալ շատ լուրջ, պատասխանատու քայլերի [ղարաբաղյան հարցում], երբ Հայաստանում առկա է շատ խորը քաղաքական ճգնաժամ, ծանր և օրըստօրե ծանրացող սոցիալ-տնտեսական վիճակ։ Եվ այս պայմաններում գնալ նման քայլերի, դա կարծում եմ, կլինի արկածախնդրություն կամ բախտախնդրություն: Եվ միակ ելքը գործընթացները որոշակիորեն ուղղելու՝ էլ ավելի մեզ ձեռնտու հունով. դա արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Իշխանությունները դա շատ լավ հասկանում են, և ես վստահ եմ, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անխուսափելի են, և շատ մոտ ապագայում այդ հարցն իր լուծումը կստանա»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:

Ներկա իրավիճակում Շահնազարյանը չի բացառում, որ մոտ ապագայում գուցե նաև Մինսկի խմբի եռանախագահող երկրները կարողանան համաձայնության գալ խաղաղապահ ուժերի կազմի, մանդատի և այդ ուժերի տեղակայման մասին: «Դովիլյան հայտարարությունը, իմ խորին համոզմամբ, հետևանքն է այն աննախադեպ գլոբալ համագործակցության, որը ծավալվել է վերջերս Ռուսաստանի և Արևմուտքի միջև: ԼՂ կարգավորման ողջ պատմության ընթացքում, կարծում եմ, որ երբևէ չի եղել, որ համանախագահող երկրների դիրքորոշումներն այսքան սերտ լինեն և գործողություններն այսքան համաձայնեցված»,- ասաց նա:

Շահնազարյանի համոզմամբ՝ դովիլյան փաստաթուղթն էապես և որակապես տարբերվում է նախագահների նախորդ երկու հայտարարություններից, և այն, ըստ էության, պահանջ է՝ ներկայացված Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին այն մասին, որ արդեն ժամկետներն ավարտվել են և պետք է համաձայնության հասնել: Նրա խոսքով՝ սեղանին ոչ թե Մադրիդյան սկզբունքներն են, այլ Սոչիի փաստաթուղթը:

«Եթե ոչ Կազանում, ապա հաջորդ հանդիպմանը մեծ է հավանականությունը, որ կստորագրվի փաստաթուղթ, որից անմիջապես հետո շատ արագ կսկսվի աշխատանքը մեծ պայմանագրի վրա»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը: Նրա համոզմամբ՝ ստորագրվելիք փաստաթուղթը ոչ պրոհայկական, ոչ էլ պրոադրբեջանական չի լինի, «դա երկուսի համար էլ ծանր է լինելու»:



Թերթ.am

0 Response to 'Արտահերթ ընտրությունները Հայաստանում անխուսափելի են, ԼՂ խնդրում զարգացումներն արագանում են. Դավիթ Շահնազարյան'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն