Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզին և հետախուզական վարչության պետ Մեթին Յըլդըզին Տրապիզոնի քրեական դատարանը դատապարտել է 6, ևս 4 զինվորականների` 4 ամսվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են իրենց պարտականություններում թերանալու և Դինքի սպանությունը չկանխելու մեջ:
Հարցաքննության ժամանակ այս զինվորականների ցուցմունքները հաստատել է նաև Տրապիզոնի ժանդարմերիայի ազգային անվտանգության վարչության պաշտոնաթող ղեկավար Օգյուզ Չաղլարը` հավելելով, որ հրամանատարը տեղեկություններն անտեսել է դիտավորյալ կամ չգիտակցված. սկզբում Օզը ասել է` «այդ մասին հետո կխոսենք», և այլևս այդ թեման չի քննարկվել:
Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրատան առջեւ, 17-ամյա Օգյուն Սամասթի արձակած կրակոցներից: Դինքի հարազատները, ընկերները, ընտանիքի փաստաբանը մշտապես պնդում են, որ հանցագործության հետևում կանգնած անձինք, Դինքի սպանության իրական մեղավորները այդպես էլ չեն բացահայտվում և մնում են անպատիժ:
Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հատուկ հրահանգը կարծես որոշակի բեկում է մտցրել Դինքի սպանության հանգամանքների բացահայտման գործընթացում: Գյուլի հրահանգով սպանության քննության ընթացքին մի քանի ամիս առաջ սկսեցին հետևել Թուրքիայի նախագահի տեսչական ծառայության` Վերահսկողական խորհրդի աշխատակիցները: Նրանք նաև Դինքի ընտանիքին էին հանդիպել և արձանագրել դժգոհությունները:
«Իմ տպավորությունը այն է, որ այդ ֆոնի վրա արդեն դատավարության, հարցաքննության ընթացքի մեջ որոշ փոփոխություն զգալի դարձավ, զգալի դարձավ, որ քաղաքական կամք կա այս գործի բացահայտման ուղղությամբ», - ասաց Գոչունյանը:
Տրապիզոնի ժանդարմերիայի պաշտոնյաներին ազատազրկման դատապարտելը ևս Արա Գոչունյանը այս համատեքստում է դիտարկում:
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Դինքի սպանության գործով վեց զինվորականներ դատապարտվեցին'
Publicar un comentario