Մեկնաբանելով նախօրեին Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած բանակցությունները, Աժուբալիսը ասել է. - «Ես ողջունում եմ մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը: Հուսամ, որ չլուծված խնդիրների շուրջ աշխատանքը կշարունակվի` ճանապարհ հարթելով հակամարտության կարգավորման համար»:
Աժուբալիսը կարևորել է հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և փոխվստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը` քաղաքացիական հասարակության ներգրավմամբ, ինչը, նրա խոսքով, քննարկվել է այս տարվա մարտին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ իր հանդիպումների ընթացքում:
«Ես ղեկավարներին կոչ եմ անում հավատարիմ մնալ այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով նախորդ հանդիպումների ժամանակ Աստրախանում` 2010-ի հոկտեմբերին, և Սոչիում` այս տարվա մարտին, այդ թվում` Շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննման և ուժի գործադրման սպառնալիքներից զերծ մնալու վերաբերյալ», - նաև ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսը:
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to 'ԵԱՀԿ-ի նախագահը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հավատարիմ մնալ նախկին պայմանավորվածություններին'
Publicar un comentario