Ըստ CEBR-ի` եվրոյի ամրապնդումը և պետական ծախսերի կրճատումը զգալիորեն կխոչընդոտեն Հարավային Եվրոպայի տնտեսության վերականգնումը, այդպիսով` նախկինի պես կխորանա եվրոգոտու միջուկի և արվարձանների միջև առկա անդունդը: Միաժամանակ` Գերմանիայում` եվրոգոտու խոշորագույն տնտեսությունում, կաճի դժգոհությունն արժութային միության խնդրահարույց երկրներին ցուցաբերվող օգնության վերաբերյալ:
CEBR-ի կանխատեսմամբ` իտալական ՀՆԱ-ի աճի տարեկան տեմպերը 2011-2015 թթ. կկազմեն 1,2%, Իսպանիայի տնտեսության տարեկան աճը կկազմի 1%, իսկ Պորտուգալիայինը` 0,6%: Հունաստանի տնտեսության անկումը տարեկան միջինը կկազմի 0,5%: Իռլանդիայի տնտեսությունը, ըստ CEBR-ի կանխատեսման, 2011-2015 թթ. տարեկան կաճի 3,2%-ով:
Հատկանշական է, որ փորձագետներն առաջին անգամ չէ, որ կանխատեսում են եվրոգոտու քայքայումը: Այսպես` ընթացիկ տարվա հունվարին Bloomberg-ը հարցում էր անցկացրել հազար ներդրողների, վերլուծաբանների և թրեյդերների շրջանում: Հարցման մասնակիցների 59%-ը կանխատեսել էր, որ մինչև 2016թ. եվրոգոտին կլքի մեկ կամ մի քանի երկիր, այդ թվում` նրանց 11%-ը կանխատեսել էր, որ դա տեղի կունենա առաջիկա 12 ամսում, այն է` մինչև ընթացիկ տարվա վերջը: Եվ ներդրողների միայն մեկ քառորդն էր ակնկալել, որ տարածաշրջանը կպահպանի իր ներկայիս «տեսքը»:
«Եվրոպայի հիվանդությունները բուժվել են, սակայն դրա համար դեռ միայն սպեղանի է օգտագործվել: Եվրոգոտու մի շարք երկրներ չեն հետևել հաստատված պահանջներին և այդպիսով իրենց համար խոր փոս են փորել»,- ասել է ամերիկյան Indiana Trust & Investment Management Company-ի փոխնախագահ Թեդ Ջարվիսը:
«Այն, ինչ տեղի է ունենում եվրոգոտում, համաշխարհային տնտեսությանը սպառնացող ամենամեծ ռիսկերից մեկն է»,- ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տնտեսական խորհրդական, հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, իսկ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Սայմոն Ջոնսոնի կարծիքով` եվրոգոտին առաջինը կլքեն Հունաստանն ու Պորտուգալիան: Գերմանական IFO ինստիտուտի ղեկավար Հանս-Վեռներ Զինը դեռ անցած տարվա աշնանը հայտարարել էր, որ Հունաստանի համար «չարյաց փոքրագույնը» կլինի ելքը եվրոգոտուց: «Առանց Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի օգնության` Հունաստանը սնանկ կլիներ: Բոլոր այլընտրանքները սարսափելի են, սակայն երկրի համար առավել քիչ վտանգավորը ելքն է եվրոգոտուց»,- ասել է փորձագետը: Մյուս կողմից` Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն եվրոգոտու անդամներից թեկուզ մեկի ելքը արժութային միությունից համարում է «անհեթեթ տեսություն»:
Մինչդեռ Bloomberg-ի կողմից ընթացիկ տարվա ձմռանը հարցված ներդրողները չեն կարողացել միասնական պատասխան տալ այն հարցին` սպառնում է արդյոք եվրոգոտուն վերջնական քայքայում, թե ոչ: Կարծիքները գործնականում երկու մասի են բաժանվել: Հարցման մասնակիցների 45%-ը եվրոգոտու քայքայում է ակնկալել հինգ տարուց ոչ շուտ, իսկ 48%-ը արժութային միության քայքայում ընդհանրապես չի կանխատեսել:
Թերթ.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Եվրոգոտուն երկու տարի է մնացել ապրելու'
Publicar un comentario