Հայտարարության մեջ նախագահներն արձանագրել են, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։
Փաստաթղթում ասվում է նաև, որ հանդիպման մասնակիցները քննարկել են Հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով կատարվող աշխատանքը։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը երախտագիտություն են հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներին՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար»։
Նրանք նաև բարձր են գնահատել համաձայնությունների ձեռք բերմանը նպաստելու` Դմիտրի Մեդվեդևի անձնական ջանքերը։
Սա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ ձևաչափով թվով 9-րդ հանդիպումն էր։
Միջազգային հորդորներ
Մինչև հանդիպումը բանակցային գործընթացի միջնորդները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, հանդես էին եկել լավատեսական հայտարարություններով՝ չբացառելով, որ հանդիպման արդյունքում կարող է Մադրիդյան հիմնարար սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվել:
Հանդիպման նախօրեին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, մասնավորապես, ասել էր, թե 2001 թվականից ի վեր, սա կարգավորման գործընթացի «հավանաբար, կարևորագույն կետն է»:
Անցած օրերին հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության գալու անհրաժեշտությունը կարևորել և հակամարտության կողմերին ուղղված հորդորներ էին հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։
Մինչդեռ, Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը անցած օրերին շարունակում էին հանդես գալ բանակցային սեղանին դրված Մադրիդյան նորացված սկզբունքների քննադատությամբ։ Ընդդիմադիր Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունները անգամ սպառնացել էին բողոքի ցույցեր կազմակերպել, եթե Կազանում փաստաթուղթ ստորագրվի։
Հունիսի 22-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես անդրադարձել էր Կազանի հանդիպմանը՝ նշելով, որ բանակցային սեղանին դրվածը «իհարկե, հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ, բայց հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել մեծ հիմնական պայմանագրի ստորագրմանը»:
Նախագահ Սարգսյանը միաժամանակ քննադատել էր Ադրբեջանին՝ Մադրիդյան սկզբունքները խախտելու և միակողմանիորեն մեկնաբանելու համար. - «Ասում են, որ ազգերի ինքնորոշման իրավունքը իրենք ընդունում են, բայց ընդունում են կոնկրետ դեպքում` Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրականացումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Մենք ասում ենք, որ դա խուզած ինքնորոշման մասին է խոսքը, և ազգերի ինքնորոշումը այնպիսին պետք է լինի, որ հնարավորություն տա տվյալ ժողովրդին` ազատորեն տիրապետելու իր ճակատագիրը»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը օրերս կարծիք էր հայտնել, որ Հայաստանում սկիզբ առած իշխանություն-ընդդիմություն երկխոսության արդյունքում Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Իլհամ Ալիևի, Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ:
«Խաղաքարտին Հայաստանի բախտն է դրած: Սարգսյանը 2-3 անգամ բարձր կարող է խոսել Կազանում», - ասել էր Բագրատյանը։ - «Եթե մի փաստաթուղթ կա, որը վերջին հաշվով անընդունելի է, ապա առաջին անգամն է, որ Սերժ Սարգսյանը կարող է ասել` մեր ժողովրդի համար սա անընդունելի է: Եթե առանց այս երկխոսության ասեր դա, կասեին քո ժողովուրդը 200 հազարով կանգնած է Մատենադարանի մոտ կամ Ազատության հրապարակում, ժողովրդի անունից մի խոսիր»:
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։












0 Response to 'Կազանում ընդունվել է համատեղ հայտարարություն'
Publicar un comentario