Պատկերացնել կարելի է այն ծնողների, մանավանդ հայրիկների ուրախությունը, երբ համապատասխան սարքն ավետում է, որ նրանք տղա երեխա են ունենալու: Այն էլ, երբ այդ սեռի երեխան ծնվում է իր մի քանի քույրիկներից հետո:
Իսկ երբ նույն այդ սարքի օգնությամբ պարզվում է, որ ընտանիքում պետք է ծնվի հերթական աղջիկը, ապա, մեծամասամբ գործի է դրվում ավանդական մեթոդը` հղիության արհեստական կասեցում, ձերբազատում երեխայից: «Սեռ ստուգող սարքն» այս դեպքում դառնում է պատուհաս ծնելիության նվազում և դեմոգրաֆիական խնդիր ունեցող Հայաստանի համար և դառնում սեռային բնական հավասարակշռության խախտման պատճառ: Սա են վկայում նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց` 2010 թվականին հանրապետությունում ծնվել է 23 հազար 886 հարյուր տղա, մոտ երեք հազարով ավելի քան աղջիկները, որոնց թիվը 20 հազար 924 հարյուր է:
Այս ցուցանիշով մտահոգ է նաև ԵԽԽՎ-ն: Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում և Վրաստանում տղա երեխաների թվաքանակի գերակշռությանը հանգեցնող պատճառների ուսումնասիրության համար ԵԽԽՎ համապատասխան զեկուցողը հունիսի 16-ին այցելելու է Հայաստան: Եվրոպացի մասնագետները ևս Հայաստանում, ինչպես նաև Հարավային Կովկասի մյուս երկրներում նորածինների շրջանում տղա և աղջիկ երեխաների հարաբերակցության խախտումը կապում են տեխնոլոգիական առաջընթացի, նույնն է թե` «սեռ ստուգող» սարքի ի հայտ գալու հետ:
Խնդրի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է Հանրապետության գլխավոր գինեկոլոգի` Ռազմիկ Աբրահամյանի հետ, ով նշեց, թե արծարծված խնդիրը միայն Հայաստանում չէ, որ առկա է: «Շատ երկրներում կա այդ խնդիրը: Սակայն Հայաստանում ծնվող երեխաների սեռային հարաբերակցության տարբերությունն այն աստիճան չէ, որ մտահոգության տեղիք տա, և դա պետք չի կապել տեխնոլոգիաների զարգացման հետ»,-նշեց նա:
Աբրահամյանը հավաստեց նաև, որ առողջապահության նախարարությունը Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ պատրաստվում է հետազոտություն իրականացնել, ուսումնասիրել մոտ 3 հազար ընտանիք եւ պարզել, թե ինչ չափերի են հասնում նորածինների սեռային տարբերությունները: «Ընդհանրապես, Հայսատանում այդ ուղղությամբ մասսայական հետազոտություն կատարված չէ, որպեսզի պնդենք, որ տղա երեխաների ծնվելու բարձր միտում կա»,-հայտարարեց հանրապետության գլխավոր գինեկոլոգը:
Հայաստանում առկա «տղայապաշտության» պատմական հիմքերը պարզելու համար NEWS.am-ը զրուցեց Ազգագրության ինստիտուտի մասնագետներից մեկի` Արմենուհի Ստեփանյանի հետ: «Տղա երեխաներին նախապատվություն տալը գալիս է դեռևս ավատական ժամանակներից, որտեղ ժառանգականության իրավունքը վերապահվում էր արական սեռին`տղան էր համարվում հոր ժառանգորդը, իսկ աղջիկ երեխաներին հոր ժառանգությունից բաժին չէր հանվում:
Իսկ հասարակ գյուղացին, հողագործը տղա երեխա ունենալուն նախապատվություն էր տալիս, քանի որ նա դիտվում էր որպես աշխատող ձեռք` աջակցություն տունը կերակրող հորը: Եվ պատահական չէ, որ աղջիկը համարվում էր տան ներսի պատ, քանի որ հեռանում էր հոր տնից և իր հետ օժիտ էր տանում, իսկ տղան համարվում էր դրսի պատ` քանի որ ամուսնանում և բաժինք էր բերում տուն` հարսի բերածի շնորհիվ շատացնելով տան ունեցվածքը ու ժառանգ ապահովում»,-բացատրեց ազգագրագետը:
Նա նաև նշեց, որ ժամանակակից հասարակության մեջ ևս պահպանվում է պատմական իներցիան, որը բնորոշ է ոչ միայն հայ, այլ նաև այլ ժողովուրդներին:
Ի դեպ, ինչպես պարզեցին NEWS.am-ի ուսումնասիրությունները, պտղի սեռի ստուգումը հայաստանյան բուժհաստատություններում տատանվում է 5-8 հազար դրամի սահմաններում: Մասնավորապես` «Էրեբունի» ԲԿ-ում գինեկոլոգիական սոնոգրաֆիան, այդ թվում և պտղի սեռի ստուգման ծառայությունն արժե 8 հազար դրամ (սովորական` ընդհանուր սոնոգրաֆիան` 6 հազար դրամ), «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում` 7 հազար դրամ, «Արմենիա» ԲԿ-ում գինեկոլոգի կաբինետ այցելությունն և երեխայի սեռն իմանալն արժե 6 հազար դրամ, Պերինատոլոգիայի և մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում` 5 հազար դրամ:
Երբ NEWS.am-ը փորձեց պարզել, թե քանի տոկոս ճշգրտությամբ են կանխատեսում պտղի սեռը, բոլոր կլինիկաներում միաբերան ասացին` «համարյա 100 տոկոսանոց»: Տեղին է հիշել «նոր ժամանակների» մի անեկդոտ. «առաջադեմ» մի ընտանիքում երեխա է ծնվում: Ծնողներից հետաքրքրվում են` տղա՞ է, թե՞ աղջիկ: «Չգիտենք, թող մեծանա, ինքը որոշի»,-լինում է արձագանքը:
/Ելենա Գեւորգյան/
news.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to 'Ի՞նչ արժե պտղի սեռն իմանալը Հայաստանում. Տղա երեխաների պաշտամունքի հիմքերը'
Publicar un comentario