Սան Ֆրանցիսկոյի քաղաքային իշխանությունները այս տարվա նոյեմբերին հանրաքվե կանցկացնեն թլպատումը՝ որպես բարբարոսական և անմարդկային սովորույթ արգելելու համար։ Այս մասին հաղորդում է slon.ru կայքը։
Հանրաքվե անցկացնելու որոշումը կայացվել է 4-միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքի 12000 ստորագրությունների հիման վրա։ Այսպիսով, Սան Ֆրանցիսկոն կարող է դառնալ Միացյալ նահանգների առաջին քաղաքը, որտեղ օրենքով կարգելվի թլպատումը։
Օրենքը խախտելու համար ծնողների համար սահմանվող պատիժը կլինի 1000 դոլարից մինչև 1 տարվա ազատազրկում։ Արգելքը, սակայն, տարածվում է միայն անչափահասների վրա։ 18 տարեկանից հետո Սան Ֆրանցիսկոյի բնակիչները կարող են ինքնուրույն որոշել՝ թլպատվել, թե ոչ։ Իսկ մինչ չափահաս դառնալը ոչ կրոնական հայացքները, ոչ այլ պատճառաբանություններ չեն կարող ստիպել շրջանցել օրենքը։
Այսօր ԱՄՆ-ը աշխարհի «ամենաթլպատված» երկիրն է. ամերիկացիների 80%-ը թլպատված է։ Սակայն իրենց երեխաներին թլպատման ենթարկող ծնողների թիվը գնալով նվազում է։ 2006թ. թլպատվել է տղամարդկաց 56%-ը, 2009թ.՝ 33%-ը։
Թերթ.am
0 Response to 'Սան Ֆրանցիսկոյում հանրաքվե կանցկացնեն ընդդեմ թլպատման'
Publicar un comentario