Օրինագծերից մեկը, որ հեղինակել են Իլինոյսից ընտրված հանրապետական Ռոբերտ Դոլդն ու Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը, կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ու կառավարությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Միացյալ Նահանգների բարոյական պարտավորությունն է հիշել նրանց, ովքեր այլեւս ի զորու չեն իրենց ձայնը բարձրացնել», - հայտարարել է օրինագծի հեղինակ Ռոբերտ Դոլդը` ընդգծելով. - «96 տարի առաջ 1.5 միլիոն մարդ սպանվել է պարզապես հայ լինելու համար: Մենք չպետք է անտեսենք այս սարսափեցնող ողբերգությունը. ավելին, որպես արդարության համար պայքարող երկիր` Միացյալ Նահանգները պետք է անկեղծորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
1915 թվականին տեղի ունեցած ողբերգությունը ճանաչելուց եւ դատապարտելուց բացի, օրինագիծը նաեւ կոչ է անում Միացյալ Նահանգների կառավարությանը դասեր քաղել դրանից` հետագայում մարդկության դեմ նման հանցագործությունները կանխելու համար:
«Պատմական փաստերը հստակ են, վավերագրված եւ քննարկման ենթակա չեն», - հայտարարել է օրինագծի մյուս համահեղինակ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը եւ հավելել. - «Քանի դեռ ցեղասպանության մի քանի վերապրողներ մեր կողքին են, մեր հստակ, հրատապ ու բարոյական պարտավորությունն է` բացահայտ խոսել անցյալի այդ իրադարփձության մասին»:
Օրենսդիր մարմնում շրջանառության մեջ դրված հաջորդ օրինագիծը հորդորում է Թուրքիային հարգել քրիստոնյաների իրավունքներն ու վերադարձնել հայերից, ասորիներից, հույներից ու քրիստոնյա այլ համայնքներից բռնագրավված հարստությունը:
«Թուրքիան պետք է վերադարձնի քրիստոնեական եկեղեցիները, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, սրբավայրերը եւ կրոնական մյուս սեփականությունները իրենց օրինական տերերին», - հայտարարում են օրինագծի հեղինակները` Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էդ Ռոյսն ու նույն հանձնաժողովի նախկին նախագահ Հովարդ Բերմանը:
«Էրդողանի վարչակազմը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ոչ միայն եկեղեցիների ժառանգությունը վերադարձնելու ուղղությամբ, այլեւ հնարավորություն տա քրիստոնյա փոքրամասնություններին ազատորեն կրոնական արարողություններ անցկացնել եւ հոգեւոր կրթություն ստանալ: Որեւէ խոսք չի կարող լինել ժողովրդավարության թուրքական մոդելի մասին, քանի դեռ տեղում շարունակվում են խտրականության դրսեւորումները քրիստոնյաների հանդեպ», - հայտարարել է Հովարդ Բերմանը:
/Հեղինե Բունիաթյան/
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Հայոց ցեղասպանության հարցը` վերստին ԱՄՆ-ի Կոնգրեսում'
Publicar un comentario