«Հիմնարար սկզբունքների ներկայիս տարբերակը, որը գտնվում է բանակցությունների սեղանին, մեր կարծիքով՝ արդար է և հավասարակշռված, և մենք կուզենայինք, որ կողմերը ընդունեին այն Կազանում նախատեսված առաջիկա գագաթնաժողովի ժամանակ», - հայտարարեց Ռոբերտ Բրադկեն՝ ընդգծելով, որ հիմնարար սկզբունքները դեռևս վերջնական կարգավորման համաձայնագիր չեն, այլ ընդամենը ուրվագծում են խաղաղությունը։
«Բանակցությունների տարբեր փուլերում Հայաստանը կամ Ադրբեջանը դեմ են արտահայտվել ներկայացված սկզբունքներին, սակայն Սոչիում վերջին հանդիպման ժամանակ մեզ հաջողվեց որոշակի առաջընթաց, այսպես ասած՝ բանավոր համաձայնություն արձանագրել, և մենք հուսով ենք, որ այն կամրապնդվի գրավոր տեսքով՝ շատ մոտ ապագայում», - հայտարարեց ֆրանսիացի համանախագահը։
Վերջինիս խոսքով, խնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթացել են 3 փուլով:
«Առաջին փուլում փորձ արվեց Ղարաբաղը վերաինտեգրել Ադրբեջանի կազմում և դա տապալվեց, քանի որ սպառնում էր Հայաստանի կողմից նոր պատերազմով։ Երկրորդ փուլում՝ 90-ականների վերջից, միջնորդները փորձեցին իրավական տեսք տալ Ադրբեջանից Ղարաբաղի անջատմանը, բայց դա իհարկե տապալվեց՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Երրորդ փուլում միջնորդները առաջարկեցին վերջնական լուծումը գտնելուց առաջ, նախ՝ կարգավորել այն հարցերը, որոնք կարող էին լուծվել։ Եվ այժմ, եթե կողմերը համաձայնության չհասնեն, կնշանակի, որ այս` երրորդ հայեցակարգն էլ է ձախողվել», – հայտարարեց Մինսկի խմբի ներկայիս համանախագահներից ամենաերկարակյացը՝ Բերնար Ֆասիեն։
Հավաստիացնելով, որ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները այժմ ակտիվացել են՝ միջնորդները դիմեցին Եվրամիությանը՝ հորդորելով մեծացնել դերակարատությունը տարածաշրջանում։
«Այս փուլում խնդրի կարգավորման գործող ձևաչափը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հաջողել է անել ամենակարեւորը՝ կանխել պատերազմը և ապացուցել է իր արդյունավետությունը։ Սակայն ներկայիս փուլում, երբ մենք փորձում ենք առաջ տանել այս գործընթացը, և կարծում եմ՝ ի վերջո հաջողության կհասնենք մոտ ապագայում, իմ կարծիքով, մեծանում է Եվրամիությոան դերակատարությունը», - հայտարարեց ամերիկացի համանախագահը՝ ընդգծելով,– «Երբ մենք սկսենք բանակցությունների այս փուլից անցնել խաղաղության շուրջ համաձայնագրի իրագործմանը, գործունեության նոր հնարավորություններ ու դռներ կբացվեն այլ երկրների, այդ թվում՝ Եվրամիության համար, որը կարող է էական քայլեր ձեռնարկել կողմերի միջև վստահության ամրապնդման, ժողովուրդների միջև դեմ առ դեմ շփումների, երկխոսության, ինչպես նաև տարածաշրջանի վերականգման ու վերակառուցման գործում»։
«Եվրամիության կողմից հիմնական աջակցությունը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը տարածաշրջանի՝ Արևելյան հարեւանության կամ Կովկասի առավել լայն հայեցակարգում», - ընդգծեց Պիտեր Սեմնեբին, ով Եվրամիության նախորդ հատուկ ներկայացուցիչն էր Հարավային Կովկասում։ - «Լեռնային Ղարաբաղը գտնվում է տարածաշրջանի՝ ամենառազմավարական նշանակությունն ունեցող տարանցիկ միջանցքներից մեկի վրա, որից կարող են էականորեն շահել բոլորը։ Եվրամիությունը կարող է լինել այս գործընթացի խթանիչ ուժը»։
/Հեղինե Բունիաթյան/
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ֆասիե. «Հուսով ենք, որ համաձայնագիրը կամրապնդվի գրավոր տեսքով՝ շատ մոտ ապագայում»'
Publicar un comentario