300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Համահայկական խաղերի պատմությունը

Publicado por losarmenios On 6/23/2011 07:07:00 p. m.
Համահայկական խաղերը կանցկացվեն Երևանում 2011-ի օգոստոսի 13- 21-ը.

Հայտնի է, որ հին Հայաստանում անցկացվել են Նավասարդյան խաղերը և, որ Օլիմպուսի /Հունաստան/ Խաղերին մասնակցած առաջին հայը եղել է Տրդատ I թագավորը, որը ավելի քան 2000 տարի առաջ հանդես է եկել քառաձի մարտակարգ վազքերում: Հայտնի է նաև, որ առաջին հայ օլիմպիոննիկ-հաղթանակակիրները եղել են Հայաստանի ապագա թագավոր, ըմբշամարտիկ Տրդատը /մ.թ 281/ և բռնցքամարտիկ Վարազդատը /մ.թ. 385/:
Արդի ժամանակներում Օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայերը եղել են թեթև աթլելտ Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրեյանը, որոնք եղել են Թուրքիայի թիմի միակ անդամները 1912թ. Ստոկհոլմում կայացած 5-րդ օլիմպիադայի խաղերում: Հետաքրքիր է, որ նրանց մասնակցության շարժառիթը եղել է օտար լծի տակ տառապող հայ ժողովրդի մասին աշխարհին հիշեցնելու ձգտումը: Երեք տարի անց Օսմանյան Թուրքիայի իշխանավորները Արևմտյան Հայաստանի և Հարավային Կովկասի տարածքներում կազմակերպեցին հայերի Ցեղասպանությունը, որը 1915-1923 թթ. խլեց մեր 1,5 միլիոն հայրենակիցների կյանքեր: Նրանք, որոնց հաջողվեց փրկվել ցեղասպանությունից, սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ: Այսպես է առաջացել հսկայական Հայ Սփյուռքը, որն ապրում է աշխարհի 100 երկրներում և կազմում հայ ժողովրդի ընդհանուր թվի 2/3-ը:
Տարբեր հայ համայնքների մասնակցությամբ մարզական խաղերի անցկացման գաղափարը մասամբ իրականացվել է Սփյուռքի հայկական մարզական կազմակերպությունների կողմից, մասնավորապես Հայ Բարեգործական Ընդհանուր Միության /ՀԸԲՄ/ կողմից, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության /ՀՄԸՄ/ կողմից և Հայ Մարմնամարզական Միության /ՀՄՄ/ կողմից: Սակայն, նույնիսկ նրանց կողմից կազմակերպած միջմայրցամաքային խաղերը ընդգրկում էին հայկական Սփյուռքի միայն մի մասը, քանի որ դրանցում մասնակցում էին միայն վերը նշված կազմակերպությունների անդամները: Բացի այդ, այս խաղերում չէին մասնակցում ոչ Հայաստանի, ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ոչ էլ Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծաթիվ հայ համայնքների մարզիկները:

Ահա թե ինչպես առաջացան Համահայկական խաղերը

Համայն հայության համար իսկապես համընդհանուր խաղերի անցկացման գաղափարն առաջին անգամ հղացավ երիտասարդ, այն ժամանակ դեռևս խորհրդային դիվանագետ Աշոտ Մելիք-Շահնազարյանի մտքում, երբ 1965թ նա գտնվում էր գործուղման մեջ Բրազզավիլում՝ Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքում և պատրաստվում էր ընդունել Առաջին Համաաֆրիկյան Խաղերի մասնակիցներին: Սակայն, խորհրդային ժամանակներում Համահայկական խաղերի անցկացման գաղափարը Մոսկվայի կողմից որակավորվում էր որպես "անթույլատրելի և նացիոնալիստական" և գաղափարակիրը ստիպված էր վերադառնալ այդ մտքին միայն 1991թ., երբ նախկին ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում Հայաստանը կրկին ձեռք բերեց իր պետականությունը: Լինելով 1995թ. Փարիզում Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կողմից անցկացվող համաշխարհային խաղերի հյուրը, Աշոտ Մելիք-Շահնազարյանը առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարեց Համահայկական մարզական խաղեր ստեղծելու իր մտադրության մասին և ղարաբաղցուն բնորոշ համառությամբ սկսեց այդ գաղափարը կյանքի կոչել: Շուտով խորհրդային ժամանակներում Սփյուռքի հետ ոչ մի կապ չունեցած նախկին խորհրդային դիվանագետը արտասահմանում գտավ շատ համախոհներ: Համայն հայության համար ընդհանուր մարզական խաղեր կազմակեպելու գաղափարը և ապագա Համաշխարհային Կոմիտեի ՙՄիասնություն սպորտի միջոցով՚ կարգախոսը ջերմորեն ընդունեցին և աջակցություն ցուցաբերեցին տարբեր տարիքների և մասնագիտությունների տեր մարդիկ. Հրանտ Բարդակչյանը Տորոնտոյից, Ալբերտ Բոյաջյանը Լոս Անջելեսից, Հրաչ Մանուկյանը Նիկոսիաից /բոլորն էլ ՀԸԲՄ-ից/, Հրաչ Սիսերյանը Փարիզից և Հրաչ Դեր Սարկիսյանը Մոնրեալից /երկուսն էլ Հոմենեթմենից/, Սարքիս Սարքիսյանը Բեյրութից և Ժակ Հայրաբեդյանը Փարիզից /երկուսն էլ Հոմենմենից/ եւ շատ ուրիշներ: Համաշխարհային կոմիտեի անդամ և Խաղերի հիմնական հովանավոր դարձավ Կահիրեից Վարտ Ալեքսանյանը: Նրա ՙԷտալեքս Մետալ՚ ֆիրմայում պատրաստվել և Խաղերի մասնակիցներին են փոխանցվել հիանալի գավաթներ և մեդալներ չեմպիոնների համար և նույնիսկ հուշանվեր մեդալներ առանց բացառության Խաղերի բոլոր մասնակիցների համար: Կարևոր հովանավորներից է նաև Հակոբ Կիրմիզյանը Բուխարեստից, որը ապահովում է Համահայկական խաղերի բոլոր ուղեկիցներին գեղեցիկ համազգեստներով: Իսկ առաջին ժամացույցները հաղթանակակիրներին է նվիրել Ժակ Մաքսյանը Հոնգ Կոնգից: Վարտ Ալեքսանյանը և Հակոբ Կիրմիզյանը մնացին որպես և Երկրորդ եւ Երրորդ Խաղերի հավատարիմ հովանավորներ:

1997թ. ապրիլի 30-ին Սփյուռքի հայկական ավանդական միությունների, ինչպես նաև Հայ Մշակույթային ՙԱրարատ՚ /Իրան/ կազմակերպության աջակցությամբ Երևանում կայացավ հիմնադիր ժողով, որտեղ ստեղծվեց Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեն /ՀԽՀԿ/: Այն դարձավ աշխարհում առաջին համահայկական կառույցը՝ ստեղծված հասարակական հիմունքներով, իսկական ժողովրդավարական ճանապարհով, հասարակ մարդկանց նախաձեռնությամբ: Կոմիտեի անդամներ դարձան կառավարական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից եւ ԼՂՀ-ից, ինչպես նաև Իրանի, Արգենտինայի, Թուրքիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Չինասատանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և այլ երկրների հայ համայնքներից: ՀԽՀԿ առաջին նախագահ ընտրվեց Աշոտ Մելիք-Շահնազարյանը: Նա նաև դարձավ նոր կազմակերպության գերբի, գավաթի, մեդալների և համարյա բոլոր այլ ատրիբուտների հեղինակը, ինչպես նաև Համահայկական խաղերի պաշտոնական հիմնի և հրաժեշտի երգի հեղինակը: Ատրիբուտների դիզայնը կատարվել է Աիդա Խաչատրյանի կողմից, որը նաև ՀԽՀԿ-ի գործադիր տնօրեն Լուսինե Խաչատրյանի հետ դարձել է ծրագրում ընդգրկված բոլոր սպորտաձևերի պատկերագրերի հեղինակը: ՀԽՀԿ-ն այսօր հեղինակավոր հասարակական կազմակերպություն է, որը համագործակցում է Միջազգային Օլիմպիական Կոմիտեի, Յունեսկոյի, Եվրոպայի Խորհրդի, Ֆեր Փլեյի համաշխարհային եվրոպական շարժման, այլ միջազգային սպորտային ատյանների հետ և իր ներդրումն է կատարում Հայաստանի սպորտի զարգացման գործում: Համաշխարհային Կոմիտեն պաշտոնապես գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, ունի իրավաբանական կարգավիճակ, կանոնադրություն, կանոնակարգ, ղեկավար մարմիններ և պարբերաբար անցկացնում է իր ժողովները Հայաստանում և արտասահմանում: 2002թ ՀԽՀԿ-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ նախագահ է ընտրվել ՀՀ Արտաքին Գործերի նախարար Վարդան Օսկանյանը:


Առաջին Համահայկական խաղերը

Առաջին Համահայկական խաղերը իրականություն դարձան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշիչ աջակցության շնորհիվ:

Համաձայն կանոնադրության, Համահայկական խաղերը իրականացվում են ՄՕԿ-ի հայտնի ՙՍպորտ բոլորի համար՚ ծրագրի շրջանակներում: Խաղերի մասնակիցներ դարձան աշխարհի տարբեր քաղաքների հայ մարզական հավաքական թիմերը՝ կազմավորված Համահայկական խաղերի քաղաքային կոմիտեների կողմից՝ տարբեր հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներից:

Առաջին Համահայկական խաղերը կայացան 1999թ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը: Մասնակցում էին աշխարհի 23 երկրների 62 քաղաքների մարզական պատվիրակություններ: Առաջին Խաղերի ծրագրում կային 7 մարզաձևեր. ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ:

Առաջին Խաղերի գործնական իրականացման, մշակութային ծրագրի, մարզական դահլիճների և մարզադաշտերի, տրանսպորտի, բժշկական ծառայությունների և մրցավարների ապահովման նպատակով ստեղծվեց կառավարական Կազմկոմիտե՝ այն ժամանակ Տարածքային Կառավարման նախարար Խոսրով Հարությունյանի ղեկավարմամբ: Երկու կոմիտեների համագործակցությունը՝ Համաշխարհային և Կազմակերպչական կոմիտեի եռանդուն գործունեությունը կարճ ժամանակում թույլ տվեցին պատրաստվել և հաջող կերպով անցկացնել հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ այս առաջին մարզական մրցույթները:

Խաղերի ջահը վառվեց Գառնիի տաճարում և բացման արարողության ժամանակ օլիմպիական չեմպիոն, լեգենդար Ալբերտ Ազարյանը մտցրեց այն մարզադաշտ: Իսկ Հալեպից Ալինա Մարկոսյանը ընտրվեց որպես ՙՄիսս Համահայկական խաղեր-1999՚:


Երկրորդ Համահայկական խաղերը

Երկրորդ Համահայկական խաղերը կայացան 2001թ օգոստոսի 18-26-ը: Դրանք արդեն անցկացվեցին 9 մարզաձևերով: Խաղերի ծրագրում լրացուցիչ մտցվեցին մինի- ֆուտբոլը և լողը: Երևան ժամանեցին մարզական պատվիրակություններ աշխարհի 29 երկրների 86 քաղաքներից:

Խաղերի անցկացման հերթական կազմկոմիտեն նախագահում էր այն ժամանակ Մշակույթի, Սպորտի և Երիտասարդության նախարար Ռոլանդ Շարոյանը: Գառնիի տաճարում ավանդույթ դարձած ջահի հանդիսավոր վառումը, ինչպես նաև տոնական բացման և փակման արարողությունները առաջին անգամ համլրվեցին փայլուն Գալա համերգով՝ կազմակերպված հանգստի օրը Խաղերի մասնակիցների և հյուրերի համար:

Ավանդորեն ՙհանգստի այս օրը՚ սկսվում է Ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղիկներ դնելով, 1915-1923թթ. հայերի ցեղասպանության թանգարանը դիտելով և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին այցելելով և ավարտվում է Կ.Դեմիրճյանի անվան մարզա-մշակութային կենտրոնում վերը նշված Գալա-համերգով:

Խաղերի բացմանը ջահը կրում էր օլիմպիական չեմպիոն Օկսեն Միրզոյան: 2001թ. Խաղերը հաստատեցին ՙՄիսս Համահայկական խաղեր՚ ընրտելու ավանդույթը: Այս անգամ այն դարձավ 16-ամյա վոլեյբոլիստ Մարալ Աթալն Իստամբուլից:


Չորրորդ Համահայկական խաղերը

Չորրորդ Համահայկական խաղերը կայացան ՀՀ մայրաքաղաք Երևանում 2007թ. օգոստոսի 18-26-ը: Խաղերն անցկացվեցին 10 մարզաձևերով, դրանք են` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս,սեղանի թենիս,շախմատ,աթլետիկա, լող, բադմինտոն: Մրցումներն անցկացվեցին ինչպես Երևանի մարզադահլիճներուն և մարզասրահներում,այնպես էլ ՀՀ այլ քաղաքների մարզադաշտերում:
Խաղերին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել աշխարհի 27 երկրների 94 քաղաքներից հայ ազգի մարզիկ,մարզուհիներ:

Չորրորդ Համահայկական խաղերի անցկացման կազմկոմիտեի նախագահն էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար,ՀԽՀԿ-ի գլխավոր քարտուղար ` Արմեն Գրիգորյանը:

Ջահի հանդիսավոր վառումը տեղի ունեցավ Գառնիի տաճարում , որտեղից իրար փոխանցելով , ՀՀ և սփյուռքից ժամանած մարզիկներն այն բերեցին ք. Երեւան: Չորրորդ Համահայկական խաղերի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ Վ.Սարգսյանի անվան մարզադաշտում:Խաղերի բացման ջահը կրել էր օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը:

Ավանդույթ դարձած "Միսս Համահայկական խաղեր" մրցույթի հաղթող է ճանաչվել Գայանե Թունյանը Երևանից: Երկրորդ տեղում էր Նաիրի Հալաջյանը Աթենքից,իսկ երրորդ տեղը կիսեցին Լիլիթ Ստեփանյանը Ստեփանակերտից և Մարինե Թոխատյանը Բուենոս Այրեսից:

Չորրորդ Համահայկական խաղերի հանդիսավոր փակման արարողությունը տեղի ունեցավ Ալ.Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Փակման արարողության ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը IV Համահայկական խաղերի մասնակիցներին հանձնեց հետևյալ մրցանակները`

- Սփյուռքի լավագույն պատվիրարկություն - Ստամբուլ քաղաքի պատվիրակություն
- Արդարացի խաղ - Կահիրե քաղաքի բասկետբոլի տղամարդկանց թիմ
- Մարզական ոգի և համբերություն - Լոս Անջելես քաղաքի վոլեյբոլի տղամարդկանց թիմ
- Համահայկական խաղերի գեղեցկուհի - Գայանե Թունյան (Երևան), Նաիրի Հալաջյան (Աթենք), Լիլիթ Ստեփանյան (Ստեփանակերտ), Մարինե Թոխատյան (Բուենոս Այրես )


Համահայկական բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարեր

Գոյություն ունի կարծիք, որ սպորտը միավորում է ամբողջ աշխարհը, և իսկապես, համահայկական խաղերի սկզբունքներից մեկն էլ սպորտի միջոցով մարդկանց միավորելն է, նրանց միասնական և համախմբված դարձնելը:

Եվ այսպես օգոստոսի 9 - ին Հայաստանը իր հյուրընկալ դռներն էր բացել 23 քաղաքներից ժամանած պատվիրակությունների մոտ 600 մարզիկ ևմարզուհիների առջև, մասնակցելու համահայկական խաղերի ծրագրով նախատեսված բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարին:

Բասկետբոլի մրցաշարում մասնակցում էին ավելի քան 14 քաղաքների մարզիկներ, իսկ ֆուտբոլի մրցաշարում մասնակցում էին 15-ից ավելի քաղաքների մարզիկներ: Նախնական փուլերից սկսած մինչև եզրափակիչ փուլը խաղերը անցան թեժ և հետաքրքիր պայքարում: Այս տարի նկատելի էր թիմերի ֆիզիկական, տեխնիկական և տակտիկական բարձր պատրաստվածությունը:

Մի շարք խաղերում հատկացվում էր նույնիսկ լրացուցիչ ժամանակ: Սա խոսում է այն մասին, որ մրցումների հանդեպ թիմերի և խաղացողների խաղային որակը տարիների ընթացքում բարելավվել է:

Բասկետբոլի մրցաշարում հաղթող 3 թիմեր ճանաչվեցին` աղջիկների մրցաշարում 1-ին պատվավոր տեղը գրավեց Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը Թեհրանի և 3-րդ տեղը Գյումրի քաղաքի թիմերը: Տղաների մրցաշարում` 1 – ին պատվավոր տեղը գրավեց Սոչիի թիմը, 2 – րդ տեղը Լոս-Անջելեսի թիմը և 3-րդ տեղը Թեհրանի թիմը: Ֆուտբոլի մրցաշարում հաղթող երեք թիմերն էին` 1-ին տեղ Թեհրան, 2-րդ տեղ Երևան, 3-րդ տեղ Բեյրութ:


panarmeniangames.am

0 Response to 'Համահայկական խաղերի պատմությունը'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն