Հունիսի 25-ին Կազանում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, և վերլուծաբանները չեն բացառում փաստաթղթի ստորագրման տարբերակը: Այդ դեպքում ևս, դաշնակցական գործչի կարծիքով, Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն պետք չէ ակնկալել, «մանավանդ որ Թուրքիայից ղեկավարությանը մոտիկ շրջանակներ, փորձագետներ այն տեսակետն են հայտնում, որ կարող է Թուրքիան վավերացնի արձանագրություններից մեկը` ընդամենը դիվանագիտական հարաբերություններ հաստատող»:
«Հուսով եմ, որ Հայաստանը կանդրադառնա, որ նման հնարավորություն էլ կա, և այսօրվանից ստորագրությունը հետ կվերցնի` նման հնարավորությունից զրկելով Թուրքիային», - ասաց Կիրո Մանոյանը:
Գնահատելով Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցային ներկայիս գործընթացը` Դաշնակցության բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն ասաց. - «Մինչեւ բոլոր հարցերի շուրջ չլինի համաձայնություն` ոչ մի համաձայնություն էլ չկա»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` անցած շաբաթ օրը Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությանը, որ կողմերի դիրքորոշումները մոտեցել են, Կիրո Մանոյանը շեշտեց. - «Ուրեմն, եթե նույնիսկ կա դրական ինչ-որ տեղաշարժ որոշ խնդիրների վերաբերյալ, ես չեմ կարծում, որ մասնակի փաստաթուղթ կստորագրեն կողմերը, առավել ևս` Հայաստանը, եթե Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը շատ հստակ չի ձևակերպված, որ ինչպես պիտի լուծվի»:
/Անուշ Մարտիրոսյան/
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Կիրո Մանոյան. «Հայ - թուրքական հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն ակնկալելու հիմք չկա»'
Publicar un comentario