Ինչպես գիտենք, Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին, թե իրենց երկրում տարածված աղիքային ինֆեկցիայի աղբյուրն Իսպանիայից ներմուծված վարունգներն են: Լաբորատոր հետազոտությունները, սակայն, հերքել էին այդ փաստը։
Իսպանիայի վարչապետն ասել է, որ այդ «անհիմն հայտարարությունների» արդյունքում Իսպանիայի տնտեսությունը զգալի տնտեսական վնաս է կրել. իսպանական բանջարեղենի վաճառքը ողջ Եվրոպայում դադարեցվել է։
Աղիքային վարակն արդեն հայտնաբերվել է աշխարհի 12 երկրում։ Սկզբում այդ վարակը գրանցվեց Գերմանիայի հյուսիսում. այն Գերմանիայում արդեն 17 և Շվեդիայում 1 մարդու կյանք է խլել։ Վերջին տվյալներով՝ Գերմանիայում աղիքային ինֆեկցիայով հիվանդների թիվը մոտ 2000–ի է հասնում։
Ինֆեկցիայի դեպքեր գրանցվել են նաև Շվեդիայում (43 հիվանդ), Դանիայում (17վարակակիր), Նիդերլանդներում ( 8 վարակակիր), Մեծ Բրիտանիայում ( 7վարակակիր) Ֆրանսիայում (6 վարակակիր)։
Երկուական հիվանդներ հայտնաբերվել են նաև Ավստրիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ–ում, իսկ Իսպանիայում, Չեխիայում և Նորվեգիայում՝ մեկական հիվանդ։
Աղիքային ցուպիկով վարակը հաճախ բարդանում է հեմոլիտիկ –միզարյունական սինդրոմով, որն ատաջացնում է սուր երկիկամային անբարարություն, ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և կյանքի համար վտանգ է ներկայացնում։
Թերթ.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to 'Իսպանիան «անհիմն հայտարարությունների» համար փոխհատուցում կպահանջի Գերմանիայից'
Publicar un comentario