Տոնական միջոցառումներն անցկացվեցին մշակութային օջախներում` թանգարաններում ու ցուցասրահներում, զբոսայգիներում, դպրոցներում, մանկապարտեզներում:
Երկար տարիների ընդմիջումից հետո այս տարի կրկին տոնական էր Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողների երեխաների համար. նրանք ոչ միայն ստացան նվերներ, այլև մասնակցեցին տոնական այլ միջոցառումների:
Մայրաքաղաքի մեկ այլ հատվածում` Տերյան և Կողբացի փողոցների խաչմերուկից ոչ հեռու գտնվող շենքերի բակում մարդկանց տրամադրությունն այնքան էլ տոնական չէր` թեև նվագում էր փողային նվագախումբը: Այստեղ քանդված խաղահրապարակի տեղում այժմ հսկայական փոս է` հերթական բարձրահարկ էլիտարի հիմքը, եւ մարդիկ հավաքվել էին բողոքի ցույցի: Շրջակա շենքերի բնակիչներից բացի, այստեղ էին նաև բնապահպաններ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ:
«Երեխաները ունեին խաղահրապարակ, հիմա զրկվել են դրանից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վրդովված բնակիչներից մեկը:
Նույնպիսի բողոքի ցույցի էին դուրս եկել նաև Նալբանդյան 106/1 շենքի բնակիչները, որտեղ նույնպես էլիտար շենք է կառուցվում:
«Այստեղ մանկապարտեզ է քանդվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգություն») Անահիտ Բախշյանը` շարունակելով. - «Պիտի արձանագրենք, որ մեր պետության մեջ օրենք չկա: Գրված կարող է կա, բայց չի գործում: Կան միայն առանձին մարդկանց շահեր: Եվ այդ առանձին մարդիկ 50-60 ընտանիք են: Այսօր` երեխաների իրավունքների պաշտպանության օրը, մենք ուզում ենք բղավել, գոռալ, ասել, որ բավակա'ն է, դուք չեք կարող մեր երեխաների իրավունքները այդչա'փ ոտնահարել»:
«Սա ուղղակի հարձակում է քաղաքի, քաղաքային մշակույթի, բակային տարածքների վրա, և ուղղակի պետք է հասարակությունը միահամուռ դեմ արտահայտվի նման քաղաքաշինական ծրագրերին: Բավական է ինչ-որ մարդկանց բիզնես շահերի անվան տակ` հանրային գերակա շահի հռչակմամբ, բավարարվեն ինչ-ինչ ախորժակներ», - հավելեց «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Ստյոպա Սաֆարյանը:
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to 'Երեխաների պաշտպանության միջազգային օրը եղան նաև բողոքի ցույցեր'
Publicar un comentario