Թուրքիայի Քոնյա քաղաքի 104–ամյա բնակչուհի Այշեանա Քորքմազը գրել–կարդալ է սովորում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը։
7 երեխա և 30 թոռ ունեցող Քորքմազը նշել է, որ որոշել է տարրական գիտելքիներ ձեռք բերել ամուսնու մահից հետո, ով նրան շատ հարցերում օգնում էր։ Իսկ 6 տարի առաջ կորցնելով ամուսնուն՝ Քորքմազը մնացել է միայնակ և խնդիրներ են առաջանում գրել–կարդալ չիմանալու պատճառով։
«Որոշեցի գրել–կարդալ սովորել՝ գոնե տրանսպորտից ճիշտ օգտվել կարողանալու համար։ Հաճախում եմ դասընթացների։ Կարճ ժամանակամիջոցում գրել–կարդալ եմ սովորելու»,– ասել է 104-ամյա կինը։
Թերթ.am
0 Response to 'Սովորելու համար երբեք ուշ չէ. 104–ամյա տատիկը գրել–կարդալ է սովորում'
Publicar un comentario