Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այդ մասին հայտնել է Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում Visa-ի բիզնեսի զարգացման մենեջեր Իրինա Կամխաձեն:
Նրա խոսքերով, ՀՀ բանկերը շահագրգռված են էլեկտրոնային առևտրի զարգացմամբ, և Visa-ն նրանց հետ քննարկել է դրա համար անհրաժեշտ հավաստագրում անցնելու մանրամասները:
«Ինտերնետային վճարումների սպասարկման արտոնագրերը տրամադրվում են անհատական հիմունքներով, և Visa-ի անդամ հայաստանյան բոլոր 10 բանկերը հնարավորություն ունեն ստանալ այն»,- ասել է Իրինա Կամխաձեն` հավելելով, որ դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ է բանկերի տեխնոլոգիական պատրաստվածություն:
Վճարային համակարգի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ էլեկտրոնային առևտուրը, անկանխիկ առևտրի գործառույթ ունեցող առևտրի կետերի աճին զուգահեռ, Visa-ի համար հանդիսանում է Հայաստանում բիզնեսի զարգացման առաջնահերթ ուղղություն:
«Հայաստանում Visa-ն ունի մեծ ներուժ: Եթե երկրում բանկոմատների թվի աճը նախորդ տարի կազմում էր 3%, ապա Visa քարտեր ընդունող առևտրի կետերի աճը կազմել է 46%: Դա վկայում է երկրում անկանխիկ առևտրի դինամիկ աճի մասին»,- ասել է Իրինա Կամխաձեն:
banks.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է'
Publicar un comentario