Ամերիկացի փորձագետները աշխարհի պետությունները բաժանել են երեք խմբի` առավել զարգացած, զարգացման միջին մակարդակի վրա գտնվող և թերզարգացած:
Հետազոտության ընթացքում Save the Children կազմակերպության մասնագետները համադրել են մոտ մեկ տասնյակ ոլորտներում երկրների արձանագրած ցուցանիշները` մանկական մահացության մակարդակից մինչև կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում:
Այսպես, զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ հղի կանանց տրամադրվող բժշկական ծառայությունների առումով Հայաստանն առաջատարների թվում է: Զեկույցում, մասնավորապես, նշված է, որ Հայաստանում արձանագրվող ծննդաբերությունների 100 տոկոսն անցնում է որակյալ բժշկական անձնակազմի հսկողության ներքո: Վրաստանում այդ ցուցանիշը 98 տոկոս է կազմում, Թուրքիայում` 91, Ադրբեջանում` 88:
Կանանց կյանքի միջին տևողությունը Հայաստանում, ըստ ամերիկացի փորձագետների, 77 տարի է, Վրաստանում և Թուրքիայում` 75, իսկ Ադրբեջանում ու Իրանում` 73 տարի:
Save the Children-ի մասնագետները նաև հետազոտել են աշխարհի տաբեր պետություններում առկա սանիտարական պայմանները: Զեկույցի հեղինակներն այստեղ էլ Հայաստանում տիրող կացությունը ընդհանուր առմամբ բարվոք են գնահատում` նշելով օրինակ, որ երկրի բնակչության 96 տոկոսը ապահովված է որակյալ, սանիտարական նորմերին համապատասխանող խմելու ջրով: Վրաստանում այս ցուցանիշը 98 տոկոս է կազմում, իսկ Ադրբեջանում` շուրջ 80:
Կա, սակայն, մի ցուցանիշ, որով Հայաստանը զիջում է աշխարհի պետությունների զգալի մասին. խոսքը երկրի կառավարման համակարգում կանանց ներգրավվածության մասին է: Պարզվում է, որ Հայաստանում պատասխանատու պաշտոնների միայն 9 տոկոսն է, որ կանանց է վստահված: Վրաստանում այս ցուցանիշը ավելի ցածր է`շուրջ 7 տոկոս: Կառավարման համակարգում կանանց ներգրավվածության ցուցանիշով Հարավային Կովկասի առաջատարն է դարձել Ադրբեջանը, որտեղ պատասխանատու պաշտոնների շուրջ 16 տոկոսը զբաղեցնում են կանայք:
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Հայաստանը` Save the Children-ի դասակարգման միջին խմբում'
Publicar un comentario