300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

«Աբդուլա Գյուլը ուշի ուշով հետևում է Հրանտ Դինքի սպանության հետաքննության ընթացքին», - պնդում է թուրքական Milliyet պարբերականը:

Թուրքիայի նախագահը հետեւում է Դինքի սպանության քննության ընթացքին
Թերթը տեղեկացնում է, որ «Ակոս»-ի խմբագրապետի սպանության հետաքննության ընթացքին հետևում են Թուրքիայի նախագահի տեսչական ծառայության` Վերահսկողական պետական խորհրդի աշխատակիցները: Թերթի վկայությամբ, տեսուչների այս խումբը Դինքի սպանության գործով սկսել է զբաղվել մի քանի ամիս առաջ` Աբդուլա Գյուլի հատուկ հրահանգից հետո:

Երկու շաբաթ առաջ, ըստ թուրքական պարբերականի, նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները այցելել են Հրանտ Դինքի այրուն: «Տեսուչները գրի են առել հետաքննության ընթացքին վերաբերող այն բոլոր դժգոհությունները, որ հանդիպման ընթացքում արտահայտել է Ռաքել Դինքը», - գրում է Millyet-ը:

Ընդհանրապես, թերթում զետեղված այս հոդվածից տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի նախագահի վերահսկողական ծառայությունը իրավապահներին զուգահեռ սկսել է հետաքննել Դինքի սպանության հանգամանքները: Milliyet-ը այս մասին գրում է. - «Վերջին ամիսներին տեսուչները բազմաթիվ մարդկանց են հանդիպել, որոնց ցուցմունքները կարող են լույս սփռել Հրանտ Դինքի սպանության վրա: Ամենակարևոր հանդիպումներից մեկը Ռաքել Դինքի հետ էր, որին մասնակցել են նաև նրա փաստաբանները: Թե' «Ակոս»-ի խմբագրի այրին և թե' նրա շահերը ներկայացնող իրավաբանները մեկ անգամ էլ հիասթափություն են հայտնել այն փաստի առթիվ, որ Թուրքիայի իրավապահ համակարգն այդպես էլ չկարողացավ պաշտպանել ստամբուլահայ լրագրողին»:

Թերթը նաև տեղեկացնում է, որ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ջեմալ Բոյալըն Աբդուլա Գյուլին պարբերաբար զեկուցում է հետաքննության ընթացքի մասին: «Գյուլի հետ վերջին հանդիպման ընթացքում Բոյալըն զեկուցել է Ռաքել Դինքի հետ տեղի ունեցած զրույցի մասին», - գրում է Milliyet-ը:

Ի դեպ, նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահի վերահսկողական ծառայությունը ակտիվորեն սկսել է զբաղվել Դինքի սպանության գործով, Անկարայի 14-րդ Վարչական դատարանը չեղյալ հայտարարեց ներքին գործերի նախարարության այն որոշումը, որով Անվտանգության ծառայության ղեկավարներից մեկը` Ռամազան Աքյուրեքը հեռացվում էր իր պաշտոնից:

Աքյուրեքը պաշտոնից հեռացվել էր «Ակոս»-ի խմբագրի ծրագրվող սպանության մասին բավարար տեղեկություններ ունենալու, բայց այն կանխելու ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկելու մեղադրանքով:

Դատարանը, սակայն, համարում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որևէ ապացույց չի ներկայացրել առ այն, որ Աքյուրեքը կարող էր կանխել Դինքի սպանությունը:


Ազատություն ռադիոկայան

0 Response to 'Milliyet. Թուրքիայի նախագահը հետևում է Դինքի սպանության քննության ընթացքին'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն