ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն կարծում է, որ թույլ դոլարը դեղամիջոց է ամերիկյան տնտեսության ներկայիս խնդիրների համար: Շատերը մոռանում են, որ այս գործողությունը եվրոգոտուց բացի այլ մասնակից չի կարող ունենալ, որտեղ արժույթի փոխարժեքը բարձր է` չնայած մի շարք խնդիրների:
Մեկ տարի առաջ եվրոն, ըստ էության, միակ ակտիվն էր, որով կատարվող առևտուրն ընկալվում էր որպես պաշտպանության միջոց եվրոգոտու բոլոր խնդիրներից: Շարժիչ ուժը մասամբ իրացվելիությունն էր. եվրոն վաճառելն ավելի հեշտ է, քան եվրոգոտու «արվարձանային» երկրների պարտատոմսերի կարճաժամկետ վաճառքն է: Երբ եվրոն հասավ իր նվազագույն մակարդակին, անվտանգությունը նվազեց, և թրեյդերներն անմիջապես հետ քաշվեցին: Արդյունքում այժմ եվրոն զգալիորեն ամրապնդվել է, մինչդեռ «արվարձանային» երկրների պարտատոմսերի եկամտաբերությունը զգալիորեն նվազել է:
Պարտատոմսերի շուկայի հետ ընթացիկ երկխոսությունը քաղաքական գործիչներին դրդում է իրական բարեփոխումների: Հունաստանի շահերից է բխում պարտքի վերակառուցման երկարաձգումը մինչև նոր բարեփոխումների իրականացում: Պորտուգալիայի գլխավոր խնդիրը թույլ կառավարությամբ փոքր երկիր լինելն է, սակայն իր պարտավորությունները նա ի վիճակի է կատարել: Իսպանիայում պղպջակը պայթեց անշարժ գույքի շուկայում, որն այնքան էլ սարսափելի չէ. նա ունի իրական տնտեսություն և մեծ ռեսուրսներ: Իռլանդիայի դրությունն ավելի բարդ է. այնտեղ դեֆոլտը, ամենայն հավանականությամբ, ձեռնտու տարբերակ է քաղաքական գործիչների համար: Սակայն մեզ ավելի շատ անհանգստացնում է այս ամենը ոչ թե եվրոյի, այլ ֆունտ ստեռլինգի հետագա ճակատագրի համար` նկատի ունենալով բրիտանական բանկային համակարգի հետ ունեցած կապերը:
ԱՄՆ-ում սպառողներն ամբողջովին թաղված են պարտքերի մեջ, և հնարավոր է` չկարողանան դիմակայել տոկոսադրույքների բարձրացմանը: ԱՄՆ-ում ընթացիկ հաշվեկշռի մեծ պակասուրդի հետևանքով դոլարը պարտատոմսերի շուկայի ցնցումների նկատմամբ ավելի խոցելի է, քան եվրոն:
Կարճաժամկետ հեռանկարում մեզ ավելի շատ հուզում են ամերիկյան դոլարի ռիսկերը, քան հունական դրամայի պատճառով եվրոյի գլխին կախված սպառնալիքները:
«Կապիտալ» օրաթերթ




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Դոլարն ավելի ծանր հիվանդ է, քան եվրոն. The Financial Times'
Publicar un comentario