«Եվրատեսիլ-2010»-ի հաղթող երիտասարդ երգչուհի Լենա Մեյեր-Լանդրութն ասել է, որ Հայաստանի փոփ երգչուհի Էմմիի «Բում-բում» երգը «շատ պարզ, բայց գրավիչ է»:
«Եվ ես հավանում եմ Հայաստանը… Նա [ Էմմին] երգում է «Բում-բում, չակա-չակա»: Իրոք լավն է: Կարող եմ հեշտությամբ հիշել այն… Պարզ է, բայց գրավիչ»,- ասել է երիտասարդ երգչուհին` սկսելով երգել «Բում-բում, չակա-չակա»-ն և պարային շարժումներ անել:
Այս օրերին տարբեր առցանց հետազոտություններ ցույց են տալիս, որ Էմմին առաջատարների թվում է և լավ հնարավորություններ ունի մայիսի 10-14-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք «Եվրատեսիլի» մրցույթում:
Հետաքրքրական է, որ այս ամիս ավելի վաղ թողարկված «Բում-բումի» տեսահոլովակում նկարահանվել է բեռլինցի հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը 2009-ին ճանաչվել է Գերմանիայի լավագույն մարզիկ և շարունակում է որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ մեծ ժողովրդականություն վայելել ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի շատ այլ երկրներում:




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to '«Das ist Gut». Էմմիի «պարզ, բայց գրավիչ» «Եվրատեսիլի» երգն արժանանում է գերմանացի փոփ դիցուհու հավանությանը (տեսանյութ)'
Publicar un comentario