Ինչպես նշեց եռամյա (2009-2012 թթ.) «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագիրն իրականացնող «Սեյվ դը չիլդրենի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը չորեքշաբթի ծրագրի տարեկան հաշվետվության ժամանակ, երեխաների նկատմամբ բռնություններ կիրառվում են աշխարհի բոլոր երկրներում, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ:
Ծրագրի ղեկավար Աննա Հարությունյանը նշում է, որ տանը ֆիզիկական բռնություն իրականացվում է, երբ ծնողներն ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածություն ունեն կամ էլ սոցիալական ծանր պայմաններից առաջացած սթրեսի պատճառով: Սակայն, ինչպես նշում է Հարությունյանը, երեխային ֆիզիկական բռնության ենթարկելու պատճառներից մեկն էլ ծնողավարման հմտությունների պակասն ու անիրազեկությունն է:
«Շատերը չգիտեն, որ ապտակը նույնպես բռնություն է»,- նշեց Հարությունյանը:
Ըստ նրա՝ մարզերում երեխաները ենթարկվում են նաև աշխատանքային բռնության, երբ գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների ժամանակ դպրոց չեն գնում և օգնում են ծնողներին:
«Այս դեպքում խախտվում է նրանց կրթության իրավունքը»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ երեխաները շատ հաճախ չեն ընկալվում որպես հասարակության լիարժեք անդամ, նրանց կարծիքը հաշվի չի առնվում (հոգեբանական բռնության տեսակ):
Ծրագրի շրջանակներում մշակվել է ձեռնարկ, որտեղ ներկայացվում են երեխայի պաշտպանության աստիճանները, ինչպես ճանաչել բռնությունը և բացառել այն: Հայաստանի 25 քաղաքներում 350 մարդ արդեն վերապատրաստվել է այս ձեռնարկով: Ծնողավարման հմտությունների վերաբերյալ դասընթացների կմասնակցեն նաև ծնողները:
Մասնագետները կարծում են, որ խնդիրը նաև օրենսդրական փոփոխությունների կարիք ունի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանն ընդունում է, որ բռնությունը որպես այսպիսին «հին երևույթ է, սակայն որպես խնդիր նախարարությունը դրանով սկսել է զբաղվել վերջին երեք տարիների ընթացքում»: Նա նշում է, որ այժմ աշխատում են օրենսդրության վերանայման վրա, որը պատրաստ կլինի տարեվերջին: Ղազարյանի խոսքով՝ փորձ է արվում երեխաների պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային օրենսդրական նորմերին, քանի որ «Հայաստանը վաղուց է վավերացրել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան»:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերն ասում է, որ երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերը միշտ Եվրամիության ուշադրության կենտրոնում են, և իրենք շարունակելու են նման ծրագրերի ֆինանսավորումը։
armenianow




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to '«Փրկենք ապագան». ՀԿ-ն ներկայացնում է երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հայտնաբերելու մասին ծրագրի հաշվետվությունը'
Publicar un comentario