300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Մայիսի 27-ի առավոտյան իր աշխատանքները շարունակեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովը, որին մասնակցում էին 12 Սփյուռք ունեցող երկրների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպաններ:

Ավարտվեց «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովը
Համաժողովի երկրորդ օրը` մայիսի 27-ին, մասնակիցներին ողջունեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Կարևորելով երկօրյա համաժողովի նշանակությունը` նախարար Նալբանդյանը նաև տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 30-ին:

Համաժողովի ընթացքում թեմատիկ ելույթներով հանդես եկան 13 մասնակիցներ, ովքեր իրենց զեկույցներում ներկայացրեցին իրենց երկների սփյուռքի առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերությունները: Հայկական սփյուռքի պատմության ու առանձնահատկությունների մասին համաժողովի մասնակիցներին պատմեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը («Պետություն-Սփյուռք գործակցության զարգացման ուղիները»), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դոկտոր Էդուարդ Մելքոնյանը («Հայկական սփյուռքի և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների փոխակերպումները 20-րդ դարում») և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Թևան Պողոսյանը («Բազմակի ինքնության ընդհանուր արժեքները և սփյուռքների ընդհանուր շահերը մշակութային բազմազանության խնդրում»):

Ամփոփելով համաժողովի աշխատանքները` Հրանուշ Հակոբյանն ընդգծեց. «Տարբեր երկրների սփյուռքներն ունեն նման ու տարբեր խնդիրներ: Միջազգային կառույցներն այս առումով շատ անելիքներ ունեն»: Այս առումով Հրանուշ Հակոբյանն առանձնացրեց երեք հիմնահարցեր. պետություն-սփյուռք հարաբերություներ, պետություն-պետություն (միջպետական) հարաբերություններ և միջազգային կառույցների, կազմակերպությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներ:

Վերջում համաժողովի մասնակիցները հանդես եկան միասնական հայտարարությամբ, որում ներկայացրին այն հիմնական առաջնահերթությունները, որոնք մշտապես պետք է լինեն Սփյուռք ունեցող պետությունների քաղաքականության հիմքում:




hayernaysor.

0 Response to 'Ավարտվեց «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովը'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն