Անցած չորեքշաբթի օր Իսրայելի խորհրդարանը որոշեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել Քնեսեթի կրթության և գիտության հանձնաժողովում:
Հակոբ Սևանի փոխանցմամբ` Քնեսեթի մայիսի 18-ի քննարկումների ընթացքում «խոսք եղավ, որ այսօր արևմտյան աշխարհում Իսրայելը գրեթե վերջիններից է, որ մինչ օրս չի ընդունել Հայոց ցեղասպանության հարցը»: Բացի այդ, ինչպես ընդգծեց Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը, «այսօր Թուրքիա - Իսրայել հարաբերությունները օրեցօր ավելի վատ վիճակ են ստանում»: «Եվ այս բոլորը իրար հետ գումարած` ինքը պատճառը պատմական, բարոյական, Իսրայելի բարոյական դիմագիծն է, որ այսօր կուզենք ավելի լավ ձևով ներկայացնել` այն է, որ կկարծեմ, որ այսօր այս քայլին գնաց Իսրայել», - ասաց Հակոբ Սևանը:
Քնեսեթում քվեարկությանը մասնակցած 20 պատգամավորներն էլ կողմ են արտահայտվել ոչ միայն բանաձևի նախագիծը օրակարգում ընդունելուն, այլև այն կրթության և գիտության հանձնաժողով տեղափոխելուն:
Թուրքական մամուլը և հեռուստատեսությունը նույն օրը անդրադարձան Քնեսեթի այս որոշմանը` խիստ քննադատելով Իսրայելի պատգամավորների այս քայլը:
Հայ դատի հանձնախմբի մեկ այլ անդամ` պատմական գիտությունների թեկնածու Ժորժետ Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այժմ հսկայածավալ նյութ է հավաքվելու Քնեսեթին ներկայացնելու համար:
Իսկ այս պահին շնորհակալական նամակներ են պատրաստվում` հրեա այն պատգամավորներին ուղարկելու համար, որոնք արտահայտվեցին պատմական արդարությունը վերականգնելու օգտին:
Շատ իսրայելահայեր էլ ակնկալում են Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի և արտգործնախարարության արձագանքը:
/Արտյոմ Չերնամորյան,Երուսաղեմ/
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to '«Քնեսեթի որոշումը մոտեցնում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը»'
Publicar un comentario