2011 թ.-ին Վիեննայում ընտրվեցին 2009 թ. թողարկված աշխարհի ամենագեղեցիկ նամականիշները: Ընտրությունը կատարեց Ավստրիայի նամականիշների ցուցահանդեսի (WIPA) կազմակերպչական հանձնաժողովը, որի կազմում էին Փոստի խորհրդի նախագահը, տեղական նամականիշների դիզայներներ, փոստի ներկայացուցիչներ, տպագրիչներ և մամուլի ներկայացուցիչներ:
2009 թ. աշխարհի լավագույն տասը նամականիշներից մեկը ճանաչվեց Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ Հայաստանի կողմից թողարկված գեղաթերթիկը:
Գեղաթերթիկը պատկերում էր Թորոս Ռոսլինի «Քրիստոսի ծնունդը» մանրանկարը: Գեղաթերթիկի հեղինակն է Ստեփան Ազարյանը:
Հայաստանից բացի մրցույթում հաղթող են ճանաչվել Ֆինլանդիան, Լիխտենշտեյնը, Չեխիան, Խորվաթիան, Բուլղարիան, Շվեդիան, Սլովակիան, Մակաոն եւ Ավստրալիան, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի եվ հասարակայնության հետ կապերի բաժինը:
hayernaysor
0 Response to 'Աշխարհի լավագույն տասը նամականիշներից մեկը ճանաչվեց Հայաստանի կողմից թողարկված գեղաթերթիկը'
Publicar un comentario