300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Դովիլում հայտարարություն է ընդունվել Ղարաբաղի վերաբերյալ
Ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) համանախագահող երկրների ղեկավարները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել և հունիսին ունենալիք համաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։

Հունիսին, հիշեցնենք, Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:

«Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման և անկայության այսօրվա իրավիճակին, որի կրկնությունը կբերի միայն նոր տառապանքներ ու ավերածություններ և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», - ասված է ասված է Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի և Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարությունում։ - «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը՝ հասնելու համաձայնության: Երբ համաձայնությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկա լինելու դրանց պաշտոնական ընդունմանը, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը և հետագայում մեր միջազգային գործընկերների հետ միասին սատարել դրա կատարմանը»:

Նախագահներն արձանագրում են, որ կողմերի և համանախագահող պետությունների ջանքերի արդյունքում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է ձեռք բերվել։

«Հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը, որը քննարկվել է մարտի 5-ին՝ Սոչիում, հիմք է ստեղծում համընդհանուր խաղաղ կարգավորման համար։ Այդ փաստաթուղթը կողմերին հնարավորություն է տալիս հաղթահարել ներկայիս անընդունելի պայմանները», - նշված է նրանց հայտարարությունում։

Սա Ղարաբաղյան հակամարտության շուրջ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ընդունած երրորդ հայտարարությունն է։ Նախորդ հայտարարությունները ընդունվել են է 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլիայում եւ 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկայում:

«Այս հայտարարությունները համահունչ են հայկական կողմի արտահայտած դիրքորոշումների հետ և հստակ ազդակներ են պարունակում ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Դովիլի հայտարարությունը՝ կարծիք հայտնեց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
/Հրաչ Մելքումյան/



azatutyun.am

0 Response to 'Դովիլում հայտարարություն է ընդունվել Ղարաբաղի վերաբերյալ'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն