«Մերձավոր Արևելքում բռնկված ժողովրդական հուզումներն ընդգծեցին տարածաշրջանային երկրի վերածվելու թուրքական հավակնությունները, որոնք իրականացվում են «զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքականության կամ թուրքական մոդելի միջոցով:
Թուրքիայի հետ 877 կիլոմետրանոց ցամաքային սահման ունեցող Սիրիայի խնդիրները նույնպես ազդում են Թուրքիայի վրա: Մեկ տասնամյակից ավելի է, ինչ Սիրիան հանդիսանում է Թուրքիայի հենակետը` Արաբական քաղաքական համակարգ ներթափանցելու համար:
Սակայն չպետք է թերագնահատել Թուրքիայի դերը մերձավորարևելյան զարգացումներում: Բահրեյնում առաջացած սուննիների ու շիաների վեճի ժամանակ, որն սպառնում էր վերածվել պատերազմի Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև, Թուրքիային հաջողվեց իր դռները բաց պահել բոլոր կողմերի համար:
Թուրքիան նմանատիպ հավասարակշիռ քաղաքականություն է վարում Իրաքի նկատմամբ, ուր նույնպես առկա են զգալի քանակությամբ սուննիներ ու շիաներ: Օրինակ` մարտի վերջին Թուրքիայի վարչապետ Էրդողանն Իրաքում այցելեց շիաների սրբավայր, ինչն աննախադեպ իրադարձություն էր:
Մի խոսքով, այսօրվա Թուրքիան նման չէ «Սառը պատերազմի» ժամանակվա Թուրքիային, որն աղքատ երկիր էր և հանդիսանում էր Արևմուտքի կրտսեր եղբայրը: Մինչդեռ այժմ նա վերածվել է կոմերցիոն կենտրոնի, և բոլորը խոսում են պետության կառուցվածքի թուրքական մոդելից: Իրականում այն չի տեղավորվում որևէ կրոնական կամ գաղափարական բլոկի մեջ:
Էրդողանի կառավարությունն ունի իսլամամետ ուղղվածություն, սակայն դա չի նշանակում, թե այն իսլամիստական է: Թուրքիայի գլխավոր ձեռքբերումը ավտորիտարիզմի, միլիտարիզմի, էթաթիզմի, կրոնական արմատականության ու ազգայնականության միջև հավասարակշռություն պահպանելն է, ինչի բացակայությունը տասնամյակներ շարունակ վնասել է նրան և ցայժմ վնասում է Մերձավոր Արևելքի երկրներին:
Թուրքական այդ ջանքերի երաշխիքը նրա ժողովրդավարական բարեփոխումներն են: Օրինակ` Թուրքիան միակուսակցական ավտորիտարիզմից անցում կատարեց բազմակուսակցական համակարգի, և դա շարունակվում է արդեն 60 տարի:
Մի շարք եզակի գործոնների պատճառով Մերձավոր Արևելքին շատ դժվար կլինի կրկնօրինակել թուրքական մոդելը: 90 տարի շարունակ Թուրքիայում պատերազմ ու հեղափոխություն չի եղել (փոխարենը` եղել են ռազմական հեղաշրջումներ): Թուրքիան շահագրգռված է ժողովրդավարական բարեփոխումներով, քանի որ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, մինչդեռ նույնը չի կարելի ասել Մերձավոր Արևելքի որևէ երկրի պարագայում:
Թուրքիան աշխարհի համար առավել բաց երկիր է: Բացի այդ, Թուրքիայի արմատները ձգվում են մինչև Օսմանյան և անգամ Բյուզանդական կայսրություն: Այս առումով, նրան կարող են մոտենալ միայն Եգիպտոսն ու Իրանը:
Այժմ բոլոր նախադրյալները կան, որ Թուրքիան կարող է հարմարվել Մերձավոր Արևելքում առաջաց ած նոր իրավիճակին, և թուրքական մոդելը, մյուսների համեմատ, առավել համահունչ կլինի դրան»:
Հիշեցնենք, որ 2010 թվականի աշնանը Թուրքիայի տնտեսական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամը (TESEV) հարցախույզ անցկացրեց մերձավորարևելյան 8 երկրներում (Եգիպտոս, Հորդանան, Լիբանան, Պաղեստին, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Իրաք, Իրան): Մասնակիցների մոտ 66%-ի կարծիքով, Թուրքիան ողջ տարածաշրջանի համար կարող է ծառայել որպես մոդել երկիր, քանի որ այն ժողովրդավարության ու իսլամի հաջող խառնուրդ ներկայացնող երկիր է:
Սակայն Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Մելիհա Ալթունըշըքն անհնարին է համարում, որ արաբական երկրները կարող են կրկնօրինակել թուրքական մոդելը, փոխարենը` նրանք կարող են օգուտ քաղել Թուրքիայի քաղաքական ու տնտեսական փորձից:
1in.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to 'Թուրքական մոդելն ու Մերձավոր Արևելքը'
Publicar un comentario