Վերջին տասնամյակի ընթացքում Ուոլ սթրիթի յուրաքանչյուր ընկերություն զգալի տուգանք է մուծել կեղծ հաշվետվությունների, ինսայդերական առևտրի, արժեթղթերի հետ կապված խաբեությունների, արագ հարստացման սխեմաների և այլնի համար: Պատմության մեջ խոշորագույն ֆինանսական ճգնաժամից երկու տարի հետո, որի ծագման պատճառը Ուոլ սթրիթի խոշոր բանկերի անբարեխիղճ պահվածքն էր, ֆինանսական որևէ ղեկավար չի բանտարկվել: Երբ ընկերությանը տուգանում են հանցագործությունների համար, ոչ թե ղեկավարներն ու մենեջերները, այլ բաժնետերերն են վճարում այդ հաշիվները: Տուգանքները մշտապես կազմում են անօրինական ճանապարհով վաստակած գումարների մի մասը միայն, ինչը նշանակում է, որ Ուոլ սթրիթի համար կոռուպցիան կայուն շահույթ է ապահովում: Անգամ այսօր բանկային լոբբին խստորեն քննադատում է կարգավորիչներին և քաղաքական գործիչներին:
Անպատժելիությունը լայնորեն տարածված է. իրականում` կորպորատիվ հանցագործությունների մեծ մասը շարունակում է աննկատ մնալ: Դրանց այն քիչ մասը, որ բացահայտվում է, ավարտվում է հանդիմանությամբ կամ համեստ տուգանքի վճարմամբ: Այս ընկերությունների վերնախավի իրական մեղավորները հազվադեպ են ստիպված լինում անհանգստանալ: Անգամ այն դեպքում, երբ ընկերությունը հսկայական տուգանքներ է վճարում, նրանց ղեկավարները շարունակում են մնալ իրենց պաշտոններին:
Կորպորատիվ վերահսկողությունն ամբողջ աշխարհում վերահսկողությունից դուրս է եկել երկու հիմնական պատճառով: Առաջին` խոշոր ընկերությունները ներկայում բազմազգ են, մինչդեռ կառավարությունները շարունակում են մնալ ազգային: Խոշոր ընկերությունները տնտեսապես այնքան հզոր են, որ կառավարությունները վախենում են դրանց մարտահրավեր նետել:
Երկրորդ` ընկերությունները հանդիսանում են քաղաքական արշավների ֆինանսավորման հիմնական աղբյուրը այնպիսի երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ն է. ամերիկացի կոնգրեսականների կեսից ավելին միլիոնատեր է:
Մենք պետք է լուսաբանենք միջազգային ֆինանսների, հատկապես` հարկային ապաստանների մութ անկյունները, ինչպիսիք են Կայմանյան կղզիները և շվեյցարական բանկերի փակումը:
Հարկային վճարումներից խուսափումը, կաշառքները և անօրինական վճարումներն ու այլ գործարքներ անցնում են այս հաշիվների միջով: Այս թաքուն համակարգի կողմից աջակցություն ստացող հարստությունը, իշխանությունը և օրենքներին չենթարկվելը այնքան ահռելի չափերի են հասել, որ սպառնում են գլոբալ տնտեսության օրինականությանը, ինչը հատկապես զգալի է եկամուտների աննախադեպ անհավասարության և բյուջետային մեծ պակասուրդի ժամանակաշրջանում: Եվ այս ամենը` հարուստների նկատմամբ հարկեր սահմանելու` «քաղաքական» կառավարությունների ունակության բացակայության հետևանքով:
Կապիտալ




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Կոռուպցիան` կայուն շահույթի աղբյուր. Հարուստ երկրները` կորպորատիվ հանցագործության հայրենիք'
Publicar un comentario