Գնահատումը անցկացվել է առանձին ընտանիքներում, միջնակարգ և հատուկ դպրոցներում, մանկապարտեզներում, այլ հիմնարկներում:
Ըստ անցկացված ծրագրի արդյունքների` ամենատարածվածը երեխաների դեմ ֆիզիկական բռնություն կիրառելու դեպքերն են, ավելի քիչ են երեխայի աշխատանքային շահագործման դեպքերը:
Հարությունյանն անհրաժեշտ է համարում նշել, որ հաճախ ֆիզիկական բռնությունը հասարակության մեջ համարվում է դաստիարակչական մեթոդ, ուստի պետք է հասարակության մեջ իրազեկության բարձրացման ուղղված միջոցառումներ իրականացնել:
Այս նպատակով` դաասընթացներ են սկսվել առայժմ 6 մարզերում: Յուրաքանչյուր քաղաքում ստեղծվել են 25-30 հոգանոց աշխատանքային խմբեր:
Երեխաների իրավունքների ոտնահարման բարձր մակարդակի պատճառ է հանդիսանում նաև աղքատության բարձր մակարդակը:
«Պակաս կարևոր չէ նաև մարդու իրավունքների պահպանմանն ուղղված հեռուստահաղորդումների բացակայությունը եթերից, ինչպես նաև բռնություն հրահրող բազմաթիվ ֆիլմերը»,- ասում է Աննա Հարությունյանը:
Գնահատումը ցույց է տվել նաև, որ երեխաների պաշտպանության ոլորտում կա օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:
Ծրագիրն իրականացվել է Եվրամիության, Բաց հասարակության ինստիտուտի հայկական մասնաճյուղի համատեղ ֆինանսավորմամբ:




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ֆիզիկական բռնության կիրառումը երեխաների իրավունքների ամենատարածված ոտնահարումն է'
Publicar un comentario