Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Դիարբեքիրից, քաղաքապետ Օսման Բայդեմիրը լրագրողների խմբին դիմավորել է ծաղիկներով՝ նշելով, որ իր 7-ամյա պաշտոնավարության ընթացքում հայ լրագրողների հետ հանդիպումն իր համար ամենաերջանիկ օրերից մեկն է: Քուրդ քաղաքապետը հիշեցրել է, որ մոտ 100 տարի առաջ բռնի տեղահանության հետեւանքով Դիարբեքիրը զրկվեց իր հարստությունից` ի դեմս քաղաքից տեղահանված հայերի ու ասորիների:
Թուրք լրագրողներից մեկը հարցրել է, թե Դիարբեքիրի քաղաքապետարանը ինչ քայլեր է ձեռնարկում` քննարկելու, ուսումնասիրելու 1915-ի Հայոց ցեղասպանությունը, քանի որ այդ ժամանակ մեծ թվով հայեր հեռացան Դիարբեքիրից: «Մեծ ողբերգություններ են տեղի ունեցել: Ցավոք, նոր սերունդը՝ հիմնականում Թուրքիայի արեւմտյան հատվածում, դեռեւս չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Եթե Թուրքիան կարողանա ուղիղ նայել 1915-ին եւ քրդական ապստամբությունների ընթացքում տեղի ունեցածին, միասին լուսավոր ապագա կունենանք:
Մենք կարծում ենք, որ մեկ անգամ կոնկրետ գործ անելը հազար անգամ ասելուց ավելի է լավ է: Մենք դրանով առաջնորդվեցինք, երբ վերանորոգեցինք հայկական գերեզմանոցը. հիմա վերանորգում ենք եկեղեցիները: Քուրդ գործչի անունով կառուցվող թանգարանում ներկայացվելու են Դիարբեքիրի բոլոր ազգությունները՝ հայեր, եզդիներ, ասորիներ եւ մահմեդականներ: Այս նոյեմբերին Բիլգե համալսրանի հետ կոնֆերանս ենք կազմակերպելու, որի ընթացքում փորձելու ենք ստանալ ձեր տված հարցերի պատասխանները: Այդ թեմայի շուրջ Դիարբեքիրում ցուցահանդես կլինի»,-ընդծել է Դիարբեքիրի քաղաքապետը:
Մեկ այլ թուրք լրագրող հետաքրքրվել է Բայդեմիրից, թե նա որպես քաղաքապետ ինչ քայլեր է անում, որպեսզի նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որոնք վերջին շրջանում սառեցվել են: «Իհարկե, որպես Դիարբեքիրի քաղաքապետ, ցանկանում եմ ցուցաբերել ակտիվություն եւ նախաձեռնություն: Չպետք է մոռանալ, որ հայերն այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդն են թե´ Միջագետքում, թե´ Անատոլիայում: Աննորմալ եւ անընդունելի է, որ մինչեւ այսօր չեն կարգավորվել հարաբերությունները: Պետք է հրաժարվել ժխտողական քաղաքականությունից:
Ներկա սերունդը մեղավոր չէ դարասկզբին տեղի ունեցածի համար, սակայն պարտավոր է ասել՝ այո´, կոտորած է եղել, ես տխուր եմ դրա համար, ես ցավում եմ դրա համար: Բայց միայն իմ ցավակցությունը քիչ է: Դա պետք է ասի վարչապետը, նախագահը, խորհրդարանը: Այդ խոսքերից հետո մենք բոլորս կգնանք Երեւան, Ցեղասպանության հուշարձանին ծաղիկներ կդնենք, եւ կսկսվի հարաբերությունների կարգավորումը»,-շեշտել է Դիարբեքիրի քաղաքապետը:




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Դիարբեքիրի քաղաքապետ . Գյուլն ու Էրդողանը պետք է ընդունեն հայերի կոտորածը, որից հետո ծաղիկներ կդնենք Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)'
Publicar un comentario